«Չինաստանն ու Պակիստանը պետք է կանգնեն պատմության ճիշտ կողմում»․ Սի Ծինփին
https://parstoday.ir/hy/news/world-i185914-Չինաստանն_ու_Պակիստանը_պետք_է_կանգնեն_պատմության_ճիշտ_կողմում_Սի_Ծինփին
Չինաստանն ու Պակիստանը պետք է կանգնեն պատմության ճիշտ կողմում, սերտ համագործակցեն տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ, հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ հանդիպման ժամանակ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2022 15:38 Asia/Tehran
  • «Չինաստանն ու Պակիստանը պետք է կանգնեն պատմության ճիշտ կողմում»․ Սի Ծինփին

Չինաստանն ու Պակիստանը պետք է կանգնեն պատմության ճիշտ կողմում, սերտ համագործակցեն տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ, հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ հանդիպման ժամանակ։

«Չինաստանը հաստատակամորեն կաջակցի Պակիստանի ջանքերին՝ ուղղված իր ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության, ազգային արժանապատվության պաշտպանությանը, կայունության ու միասնականության, զարգացման ու բարգավաճման հասնելուն»,- հայտարարել է Սի Ծինփինը, որի խոսքերը մեջբերել է Չինաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Չինաստանի նախագահի խոսքով՝ Պեկինը բարձր է գնահատում Իսլամաբադի կողմից Չինաստանի հետ բարեկամական համագործակցությունն ամրապնդելուն ուղղված քայլերն ու շնորհակալություն է հայտնում պակիստանյան կողմին՝ Չինաստանին համար կարևորագույն հարցերում աջակցության համար։

«Աշխարհում առկա մեծ անորոշության պայմաններում երկու երկրները պետք է կանգնեն պատմության ճիշտ կողմում, պահպանեն համագործակցությունը միջազգային բազմակողմ ձևաչափերում, սերտորեն փոխգործակցեն տարածաշրջանային ու միջազգային հիմնական հարցերի շուրջ, պաշտպանեն իրական բազմակողմանիությունը, միջազգային արդարությունն ու անաչառությունը, զարգացող պետությունների ընդհանուր շահերը»,- Պակիստանի վարչապետի հետ հանդիպանը հայտարարել է Չինաստանի նախագահը։

aysor.am