Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական գործունեության հետաքննության կոչ
ԱԽ-ի նիստում Չինաստանի ներկայացուցիչը ողջունել է Ռուսաստանի կոչը՝ հետաքննել Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը։
Չորեքշաբթի օրը, ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցչի տեղակալ Գենգ Շուանգը կազմակերպության ԱԽ նիստում ասել է. «Պեկինը լեգիտիմ է համարում Ռուսաստանի հարցադրումները Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության վերաբերյալ և պահանջում է հետևել այս հարցին»։
Ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժել էր ռուսական բանաձևի նախագիծը, որով առաջարկվում էր Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության հետաքննող հանձնաժողով ստեղծել։
Անցյալ ամիս Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարեց, որ Նիգերիայում կա ԱՄՆ-ի առնվազն 4 կենսաբանական լաբորատորիա՝ Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները բացահայտելուց և դրա փաստաթղթերը լրատվամիջոցներին հրապարակելուց հետո։
Ռուսաստանի ՊՆ-ն այս առնչությամբ շարունակեց.«Նիգերիայի ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներից կապիկի ծաղիկ հիվանդություն է տարածվել»։