Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական գործունեության հետաքննության կոչ
https://parstoday.ir/hy/news/world-i185952-Ուկրաինայում_ԱՄՆ_կենսաբանական_գործունեության_հետաքննության_կոչ
ԱԽ-ի նիստում Չինաստանի ներկայացուցիչը ողջունել է Ռուսաստանի կոչը՝ հետաքննել Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2022 10:20 Asia/Tehran
  • Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական գործունեության հետաքննության կոչ

ԱԽ-ի նիստում Չինաստանի ներկայացուցիչը ողջունել է Ռուսաստանի կոչը՝ հետաքննել Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը։

Չորեքշաբթի օրը, ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցչի տեղակալ Գենգ Շուանգը կազմակերպության ԱԽ նիստում ասել է. «Պեկինը լեգիտիմ է համարում Ռուսաստանի հարցադրումները Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության վերաբերյալ և պահանջում է հետևել այս հարցին»։

Ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժել էր ռուսական բանաձևի նախագիծը, որով առաջարկվում էր Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության հետաքննող հանձնաժողով ստեղծել։

Անցյալ ամիս Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարեց, որ Նիգերիայում կա ԱՄՆ-ի առնվազն 4 կենսաբանական լաբորատորիա՝ Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները բացահայտելուց և դրա փաստաթղթերը լրատվամիջոցներին հրապարակելուց հետո։

Ռուսաստանի ՊՆ-ն այս առնչությամբ շարունակեց.«Նիգերիայի ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներից կապիկի ծաղիկ հիվանդություն է տարածվել»։