Իտալացիները բողոքում են Ուկրաինա զինամթերք ուղարկելու դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i186186-Իտալացիները_բողոքում_են_Ուկրաինա_զինամթերք_ուղարկելու_դեմ
Երեկ շաբաթ օրը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում, տասնյակ հազարավոր քաղաքացիներ մասնակցել են կազմակերպել՝ պահանջելով խաղաղություն հաստատել Ուկրաինայում և դադարեցնել կառավարության կողմից ուկրաինական պատերազմի պատրվակով զենքի առաքումը Կիև:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 06, 2022 11:14 Asia/Tehran
  • Իտալացիները բողոքում են Ուկրաինա զինամթերք ուղարկելու դեմ

Երեկ շաբաթ օրը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում, տասնյակ հազարավոր քաղաքացիներ մասնակցել են կազմակերպել՝ պահանջելով խաղաղություն հաստատել Ուկրաինայում և դադարեցնել կառավարության կողմից ուկրաինական պատերազմի պատրվակով զենքի առաքումը Կիև:

AFP լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ցուցարարները կրել են «Ոչ պատերազմին, ոչ զենք ուղարկելուն» գրությամբ պաստառներ։

Իտալիան պատերազմի սկզբից զենք է ուղարկել Ուկրաինա։

Իտալիայի նոր վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ Կիևի նկատմամբ Հռոմի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություն չի լինի և ակնկալում է, որ շուտով ավելի շատ զենք կուղարկի Ուկրաինա։

Եվրոպական և արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը, ուժեղացնելով Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցները և Կիևին բոլոր տեսակի թեթև ու ծանր սպառազինություններ մատակարարելով, ոչ միայն քայլ չձեռնարկեցին ուկրաինական պատերազմը դադարեցնելու ուղղությամբ, այլ  ավելի բորբոքեցին հակամարտության կրակը:

Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինա արևմտյան զենք ուղարկելը միայն կերկարաձգի պատերազմը և կունենա անկանխատեսելի հետևանքներ: