Կատարը Սիոնիստական ռեժիմի մի քանի լրտեսներ է ձերբակալել
Կատարի հետախուզական կազմակերպությունը այդ երկրում ձերբակալել է Հնդկաստանի ռազմածովային ուժերի ութ նախկին սպաների, ովքեր կասկածվում են Սիոնիստական ռեժիմի օգտին լրտեսության մեջ:
«Ալ-Վաթան» լրատվական կայքի հաղորդման համաձայն՝ Հնդկաստանի ռազմածովային նավատորմի այս ութ նախկին սպաները աշխատանքի են ընդունվել կատարում գտնվող մասնավոր ընկերության կողմից «Dahra» գլոբալ տեխնոլիագան ընկերության համար, որը ուսուցում, աջակցության ծառայություններ և սարքավորումների սպասարկում է տրամադրում Կատարի ռազմածովային ուժերին:
Հաղորդման համաձայն՝ հնդիկ սպաները նշված ընկերության հետ համագործակցել են 4-ից 6 տարի։
Հոկտեմբերին Հնդկաստանը մի բարձրաստիճան պաշտոնյայի ուղարկեց Դոհա՝ օգնելու իր դեսպանատան աշխատակիցներին՝ ապահովելու սպաների ազատ արձակումը: