Իտալիան մերժել է նոր զինատեսակներ ուղարկելու Ուկրաինայի պահանջը
https://parstoday.ir/hy/news/world-i186554-Իտալիան_մերժել_է_նոր_զինատեսակներ_ուղարկելու_Ուկրաինայի_պահանջը
Չնայած ուկրաինական իշխանությունների կողմից բազմիցս կատարած պահանջներին՝ այս երկրում պատերազմի պատրվակով զենք ուղարկել Ուկրաինա, Իտալիայի նոր կառավարությունն առայժմ հրաժարվել է նոր զենք ուղարկել Ուկրաինա։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 10, 2022 18:30 Asia/Tehran
  • Իտալիան մերժել է նոր զինատեսակներ ուղարկելու Ուկրաինայի պահանջը

Չնայած ուկրաինական իշխանությունների կողմից բազմիցս կատարած պահանջներին՝ այս երկրում պատերազմի պատրվակով զենք ուղարկել Ուկրաինա, Իտալիայի նոր կառավարությունն առայժմ հրաժարվել է նոր զենք ուղարկել Ուկրաինա։

Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոչետոն հինգշաբթի օրը հայտարարել է, որ Իտալիան չի քննարկել Ուկրաինա նոր զենք ուղարկելու հարցը։

Իտալիայի իշխանությունների հակասական հայտարարությունները Ուկրաինա զենք ուղարկելու մասին, կատարվում է այն պայմաններում երբ երեք օր առաջ տասնյակ հազարավոր իտալացիներ ցույցեր էին անցկացրել Հռոմում՝ պահանջելով այս երկրի նոր կառավարությանը դադարեցնել զենք ուղարկել Ուկրաինա։

Ուկրաինայում պատերազմն իր բոլոր քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալ-մշակութային հետևանքներով թեւակոխել է իններորդ ամիսը, և արևմտյան երկրները շարունակում են զենք ուղարկել Ուկրաինա։