Համացանցում է հայտնվել BBC-ի թղթակցի երկրորդ ձայնագրությունը՝ Իրանը պառակտելու վերաբերյալ
Համացանցում է հայտնվել BBC-ի թղթակցի երկրորդ ձայնագրությունը, որում վերջինս պատմում է սաուդական լրատվական գործակալության կողմից Իրանը մասնատելուն ուղղված ծրագրի մշակման մասին:
Անցած կիրակի օրը համացանցում հայտնվեց BBC-ի թղթակից Ռանա Ռահիմփուրի ձսայնագրությունը, որտեղ նա խոսում է Իրանի մասնատման ու կազմաքանդման նպատակի մասին և շեշտում, որ խռովարարների կուլիսային նպատակը ոչ թե ժողովրդավարությունն է, այլ Իրանի քայքայումը:
Երկրորդ ձայնագրության մեջ Ռահիմփուրը խոսում է սաուդական լրատվական գործակալության կողմից Իրանը մասնատելուն ուղղված ծրագրի մասին:
Tasnim լրատվական գործակալության հաղորդմամբ՝ երկրորդ ձայնագրության մեջ Ռանա Ռահիմփուրն ասում է. «Դուք պետք է հասկանաք, թե ինչ նկատի ունեմ: Տարածաշրջանի երկրները դեմոկրատական Իրան չեն ցանկանում»։
Ռահիմփուրն անդրադառնում է սաուդական Iran International լրատվական գործակալության ծրագրին, մինչդեռ BBC-ն, որտեղ ինքն աշխատում է, Իրանի իրադարձությունները լուսաբանելիս նույն քաղաքայկանությունն է վարել: