Համացանցում է հայտնվել BBC-ի թղթակցի երկրորդ ձայնագրությունը՝ Իրանը պառակտելու վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i186574-Համացանցում_է_հայտնվել_bbc_ի_թղթակցի_երկրորդ_ձայնագրությունը_Իրանը_պառակտելու_վերաբերյալ
Համացանցում է հայտնվել BBC-ի թղթակցի երկրորդ ձայնագրությունը, որում վերջինս պատմում է սաուդական լրատվական գործակալության կողմից Իրանը մասնատելուն ուղղված ծրագրի մշակման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2022 04:49 Asia/Tehran
  • Համացանցում է հայտնվել BBC-ի թղթակցի երկրորդ ձայնագրությունը՝ Իրանը պառակտելու վերաբերյալ

Համացանցում է հայտնվել BBC-ի թղթակցի երկրորդ ձայնագրությունը, որում վերջինս պատմում է սաուդական լրատվական գործակալության կողմից Իրանը մասնատելուն ուղղված ծրագրի մշակման մասին:

Անցած կիրակի օրը համացանցում հայտնվեց BBC-ի թղթակից Ռանա Ռահիմփուրի ձսայնագրությունը, որտեղ նա խոսում է Իրանի մասնատման ու կազմաքանդման նպատակի մասին և շեշտում, որ խռովարարների կուլիսային նպատակը ոչ թե ժողովրդավարությունն է, այլ Իրանի քայքայումը:

Երկրորդ ձայնագրության մեջ Ռահիմփուրը խոսում է սաուդական  լրատվական գործակալության կողմից Իրանը մասնատելուն ուղղված ծրագրի մասին:

Tasnim լրատվական գործակալության հաղորդմամբ՝ երկրորդ ձայնագրության մեջ Ռանա Ռահիմփուրն ասում է. «Դուք պետք է հասկանաք, թե ինչ նկատի ունեմ: Տարածաշրջանի երկրները դեմոկրատական Իրան չեն ցանկանում»։

Ռահիմփուրն անդրադառնում է սաուդական Iran International լրատվական գործակալության ծրագրին, մինչդեռ BBC-ն, որտեղ ինքն աշխատում է, Իրանի իրադարձությունները լուսաբանելիս նույն քաղաքայկանությունն է վարել: