ԱՄՆ-ն և Եվրոեռյակը Կառավարիչների խորհրդում հակաիրանական բանաձևի նախագիծ են ներկայացրել
https://parstoday.ir/hy/news/world-i186646-ԱՄՆ_ն_և_Եվրոեռյակը_Կառավարիչների_խորհրդում_հակաիրանական_բանաձևի_նախագիծ_են_ներկայացրել
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան դիմել են ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդին` խնդրելով ընդունել հակաիրանական բանաձև և պնդելով, որ Իրանը պարտավոր է բացատրություն ներկայացնել «երեք չհայտարարված վայրերում ուրանի մասնիկների հայտնաբերման» վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 12, 2022 05:37 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն և Եվրոեռյակը  Կառավարիչների խորհրդում հակաիրանական բանաձևի նախագիծ են ներկայացրել

ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան դիմել են ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդին` խնդրելով ընդունել հակաիրանական բանաձև և պնդելով, որ Իրանը պարտավոր է բացատրություն ներկայացնել «երեք չհայտարարված վայրերում ուրանի մասնիկների հայտնաբերման» վերաբերյալ:

Բանաձևի նախագիծն ուրբաթ օրն ուղարկվել է Կառավարիչների խորհրդի անդամ մյուս երկրներին։ Գործակալության եռամսյակային նիստը կմեկնարկի  չորեքշաբթի օրը։

ԱՄՆ-ն ու ԵՎրոեռյակը փորձում են ՄԱԳԱՏԷ-ն որպես հակաիրանական գործիք կիրառել, իսկ գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, հինգշաբթի օրը, շարունակելով Իրանի դեմ ուղղված իր հայտարարությունները, պնդել է, որ Թեհրանի հետ շոշափելի արդյունքներ ձեռք չեն բերվել:

հարկ է նշել, որ Reuters լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հինգշաբթի օրը Իրանը համաձայնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների այցին։