Իտալացիները բողոքել են թանկացումներից
https://parstoday.ir/hy/news/world-i186724-Իտալացիները_բողոքել_են_թանկացումներից
Հարյուրավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել Իտալիայի մայրաքաղաք Հռոմում՝ կենսապայմանների թանկացման և սոցիալական անհավասարությունների դեմ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2022 08:10 Asia/Tehran

Հարյուրավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել Իտալիայի մայրաքաղաք Հռոմում՝ կենսապայմանների թանկացման և սոցիալական անհավասարությունների դեմ։

Ըստ Iran Press-ի, ցուցարարները, աջակցելով խաղաղությանը և ընդդիմանալով Ուկրաինայի պատերազմին, նաև պահանջել են Իտալիայում սոցիալական և տնտեսական արդարության հաստատում և աշխատավարձերի բարձրացում։

Իտալական վիճակագրական կենտրոնի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ այս երկրում գնաճը գտնվում է 13 տոկոսի շեմին, ինչն աննախադեպ է վերջին 4 տասնամյակում։

Հակակառավարական բողոքի ցույցի մասնակիցները քննադատել են նաև Իտալիայի նոր կառավարության քաղաքականությունն ապաստան հայցողների նկատմամբ և փախստականներ տեղափոխող նավերին երկրի նավահանգիստներում արտոնություն չտրամադրելը։