Աշխարհի առաջնության գավաթը հասել է Կատար
https://parstoday.ir/hy/news/world-i186788-Աշխարհի_առաջնության_գավաթը_հասել_է_Կատար
Աշխարհի ավելի քան 50 երկրներով ու տարածաշրջաններով անցնելուց հետո, կիրակի օրն աշխարհի առաջնության գավաթը հասել է Կատարի մայրաքաղաք Դոհա, որտեղ մի քանի օրից կմեկնարկի աշխարհի ֆուտբոլի 22-րդ առաջնությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2022 05:35 Asia/Tehran

Աշխարհի ավելի քան 50 երկրներով ու տարածաշրջաններով անցնելուց հետո, կիրակի օրն աշխարհի առաջնության գավաթը հասել է Կատարի մայրաքաղաք Դոհա, որտեղ մի քանի օրից կմեկնարկի աշխարհի ֆուտբոլի 22-րդ առաջնությունը:

Ֆուտբոլի աշխարհի գավաթը պատրաստվել է 1974 թվականին՝ 18 հարգի ոսկուց, ունի 36,8 սմ բարձրություն և 6,1 կգ քաշ։

Գավաթը պատրաստվել է իտալական  Stabilimento Artistico Bertoni ոսկերչական ընկերության կողմից: Դրա վրա պատկերված են երկու մարդկային կերպարներ՝ որոնք բարձրացնում են գլոբուսը:

2018թ առաջնության գավաթը ստացել էր Ֆրանսիան:  

Ֆուտբոլի տղամարդկանց աշխարհի 22-րդ առաջնությունը կկայանա Կատարում՝ 2022 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Սա առաջին աշխարհի առաջնությունն է, որն անցկացվում է աշնանը։