Ղարիբաշվիլին ու Հասանովը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղ բարիդրացիության հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i186850-Ղարիբաշվիլին_ու_Հասանովը_քննարկել_են_Հարավային_Կովկասում_խաղաղ_բարիդրացիության_հարցը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ քննարկել է Թբիլիսիի առաջարկած Հարավային Կովկասում խաղաղության պահպանման համար առաջ քաշված «Խաղաղ բարիդրացիության նախաձեռնությունը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2022 20:07 Asia/Tehran
  • Ղարիբաշվիլին ու Հասանովը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղ բարիդրացիության հարցը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ քննարկել է Թբիլիսիի առաջարկած Հարավային Կովկասում խաղաղության պահպանման համար առաջ քաշված «Խաղաղ բարիդրացիության նախաձեռնությունը»։

0Ինչպես հաղորդում է Վրաստանի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը, ընդգծվել է, որ հարթակում բացի Հարավային Կովկասի երկրներից ներգրավված են նաև միջազգային գործընկերներ: Կողմերը քննարկել են տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցության և զարգացման համար անվտանգության և կայունության ապահովման կարևորությունը:

Ղարիբաշվիլին կրկին նշել է, որ Վրաստանը պատրաստ է նաև ապագայում բոլոր հնարավոր ուղիներով աջակցել երկու հարևան երկրների` Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու պատրաստակամության մասին Վրաստանի իշխանություններն առաջին անգամ հայտարարել էին դեռևս 44-օրյա պատերազմի ժամանակ։

2021 թվականի հոկտեմբերին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնապես հայտարարեց մի հարթակ ստեղծելու առաջարկի մասին, որի շրջանակում Թբիլիսին մոդերատոր կդառնա Երևանի և Բաքվի միջև՝ պարզաբանելով, որ Թբիլիսին չի հավակնում նախաձեռնության շրջանակներում քաղաքական բնույթի հարցեր քննարկել։

Արդեն 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Ալիևը հայտարարեց Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման համար Բաքու-Թբիլիսի-Երևան պլատֆորմի ստեղծման կարևորության մասին։ Այս ձևաչափով երկրները կկարողանան քննարկել էներգետիկայի, հաղորդակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։

armeniasputnik.am