Համաշխարհային տնտեսությունը կանգնած է ռեցեսիայի վտանգի առաջ. Սի Ծինփին
https://parstoday.ir/hy/news/world-i186946-Համաշխարհային_տնտեսությունը_կանգնած_է_ռեցեսիայի_վտանգի_առաջ._Սի_Ծինփին
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսությունն արդեն կանգնած է ռեցեսիայի վտանգի առաջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2022 16:13 Asia/Tehran
  • Համաշխարհային տնտեսությունը կանգնած է ռեցեսիայի վտանգի առաջ. Սի Ծինփին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսությունն արդեն կանգնած է ռեցեսիայի վտանգի առաջ։

Նա նշել է, որ առաջին հարվածը ստացել են զարգացող երկրները: Այս մասին Սի Ծինփինն ասել է Բալիում G20-ի գագաթնաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Չինաստանի ղեկավարը կարծում է, որ անհրաժեշտ է խթանել ավելի կայուն համաշխարհային զարգացում։

«Տնտեսական գլոբալիզացիան կանգնած է հակառակ փչող քամիների առաջ, համաշխարհային տնտեսությունը կանգնած է ռեցեսիայի վտանգի առաջ: Բոլորն էլ դժվարությունների են բախվում, իսկ առաջինը հարվածը ստացել են զարգացող երկրները»,- ասել է նա:

Սի Ծինփինը նաև կոչ է արել վերացնել գիտական և տեխնոլոգիական համագործակցության սահմանափակումները։ Նա նշել է, որ պարենային և էներգետիկ անվտանգությունն այսօր ամենահրատապ մարտահրավերներն են համաշխարհային զարգացման ոլորտում։