G20-ի գագաթնաժողովում տեղի Է ունեցել նախագահությունն Ինդոնեզիայից Հնդկաստանին փոխանցելու արարողությունը
https://parstoday.ir/hy/news/world-i186994-g20_ի_գագաթնաժողովում_տեղի_Է_ունեցել_նախագահությունն_Ինդոնեզիայից_Հնդկաստանին_փոխանցելու_արարողությունը
Նոյեմբերի 16-ին Բալիում «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել կառույցի նախագահությունն Ինդոնեզիայից Հնդկաստանին փոխանցելու հանդիսավոր արարողությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 16, 2022 14:02 Asia/Tehran
  • G20-ի գագաթնաժողովում տեղի Է ունեցել  նախագահությունն Ինդոնեզիայից Հնդկաստանին փոխանցելու արարողությունը

Նոյեմբերի 16-ին Բալիում «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել կառույցի նախագահությունն Ինդոնեզիայից Հնդկաստանին փոխանցելու հանդիսավոր արարողությունը:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյից ստացել Է խորհրդանշական մուրճը, փոխանցում է «Արմենպրես»-ը:

«Սա հպարտության առիթ Է յուրաքանչյուր հնդկաստանցու համար, քանի որ Հնդկաստանը ստանձնում Է G20-ի նախագահությունը: Մենք G20-ի հանդիպումները կկազմակերպենք Հնդկաստանի տարբեր նահանգնեում և քաղաքներում: Մենք միասին G20-ը կդարձնենք գլոբալ փոփոխությունների կատալիզատոր»,- Մոդիի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը: Նարենդրա Մոդին հավելել Է, որ G20-ում Հնդկաստանի նախագահությունը կլինի «ներառական, հավակնոտ, վճռորոշ և գործելուն միտված»: «Հաջորդ տարի մենք կձգտենք, որպեսզի G20-ն աշխատի որպես գլոբալ շաժիչ ուժ, որպեսզի խթան հաղորդելի հավաքական գործողություններին», - նշել Է Հնդկաստանի կառավարության ղեկավարը:

armenpress.am