Կրիպտոարժույթներն օգտագործվում են ահաբեկիչներին ֆինանսավորելու եւ հավաքագրելու համար․ Հնդկաստանի վարչապետ
(last modified Fri, 18 Nov 2022 14:54:53 GMT )
Նոյեմբեր 18, 2022 18:24 Asia/Tehran
  • Կրիպտոարժույթներն օգտագործվում են ահաբեկիչներին ֆինանսավորելու եւ հավաքագրելու համար․ Հնդկաստանի վարչապետ

Ահաբեկչական գործողությունների ֆինանսավորման կանխման նպատակով թվային արժույթները ավելի շատ կարգավորման կարիք ունեն։ Ծայրահեղական խմբավորումների ֆինանսավորման դեմ պայքարին նվիրված խոշոր միջազգային համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։

AFP հաղորդմամբ՝ Հնդկաստանն ամեն կերպ փորձում էր սանձել կրիպտոարժույթների տրանսակցիաները մի քանի տարի շարունակվող աննախադեպ աճից հետո, որը պայմանավորված էր տեղական առեւտրային հարթակների զարգացմամբ:

Անցյալ տարի Մոդին հայտարարել էր, որ բիթքոինը վտանգ է ներկայացնում երիտասարդ սերնդի համար եւ կարող է «փչացնել մեր երիտասարդությանը»։

Ուրբաթ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համաժողովի պատվիրակներին վարչապետն ասել է, որ «մասնավոր արժույթները» անվտանգության համար լուրջ վտանգ են ներկայացնում: «Նոր տեսակի տեխնոլոգիաներն օգտագործվում են ահաբեկիչներին ֆինանսավորելու եւ հավաքագրելու համար: Խնդիրներ են առաջանում դարքնեթի, մասնավոր արժույթների հետ եւ այլն»,- ասել է Մոդին։

Կրիպտոարժույթները հնդկական կարգավորող մարմինների  խիստ ուշադրության տակ են գրեթե տասը առաջ տեղական շուկա նրանց առաջին մուտքից հետո, երբ խարդախության ճանապարհով կատարված տրասնակցիաների աճը 2018 թվականին հանգեցրեց կենտրոնական բանկի արգելքին:

Երկու տարի անց Հնդկաստանի Գերագույն դատարանը չեղարկեց սահմանափակումները, եւ շուկան կտրուկ աճեց՝ մինչեւ 201 թվականի հունիս ավելանալով գրեթե 650 տոկոսով։

news.am