Եվրախորհրդարանը Ռուսաստանը կհռչակի ահաբեկչությանը հովանավորող երկիր
https://parstoday.ir/hy/news/world-i187164-Եվրախորհրդարանը_Ռուսաստանը_կհռչակի_ահաբեկչությանը_հովանավորող_երկիր
Եվրահորհրդարանը Ռուսաստանը կհռչակի ահաբեկչությանը հովանավորող երկիր, բանաձևի տեքստը համաձայնեցվել է։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է Եվրոպական խորհրդարանի լիտվացի պատգամավոր Անդրիուս Կուբիլիուսը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2022 16:09 Asia/Tehran
  • Եվրախորհրդարանը Ռուսաստանը կհռչակի ահաբեկչությանը հովանավորող երկիր

Եվրահորհրդարանը Ռուսաստանը կհռչակի ահաբեկչությանը հովանավորող երկիր, բանաձևի տեքստը համաձայնեցվել է։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է Եվրոպական խորհրդարանի լիտվացի պատգամավոր Անդրիուս Կուբիլիուսը։

«Եվրախորհրդարանի քաղաքական խմբերի միջև չորս ժամ տևած բանակցություններից հետո տեքստի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել», - գրել է Անդրիուս Կուբիլիուսը։

Ինչպես հավելել է քաղաքական գործիչը, տեքստի առանցքային կետն այն է, որ «Եվրախորհրդարանը Ռուսաստանը ճանաչում է որպես ահաբեկչությանը հովանավոր և ահաբեկչական միջոցներ կիրառող պետություն»։

tert.am