Մամուլի տեսություն 19․11․2022
https://parstoday.ir/hy/news/world-i187168-Մամուլի_տեսություն_19_11_2022
Բրիտանիայում գների աննախադեպ աճի և կենցաղի ծանր պայմանների հետևանքով միսը դարձել է շքեղ ապրանք։ Մսավաճառները գողության վախից միսը մատակարարում են կողպեքով և անվտանգության պիտակներով:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Նոյեմբեր 19, 2022 06:58 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 19․11․2022

Բրիտանիայում գների աննախադեպ աճի և կենցաղի ծանր պայմանների հետևանքով միսը դարձել է շքեղ ապրանք։ Մսավաճառները գողության վախից միսը մատակարարում են կողպեքով և անվտանգության պիտակներով:

 

 

Վաթան Էմրուզ

Բաքվի դավաճանությունը Պաղեստինի իդեալին

 

Ադրբեջանի Հանրապետության կառավարության և սիոնիստական ​​ռեժիմի միջև տարբեր ուղղություններով համագործակցության մասին ստացված հաղորդումներից հետո, այժմ լուրեր են շրջանառվում երկու կողմերի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների մակարդակի բարձրացման մասին։ Հակաիսլամական, հակամարդկային և հակապաղեստինյան գործողության շրջանակներում Բաքվի խորհրդարանը նոյեմբերի 18-ին հավանություն է տվել օկուպացված Պաղեստինում գտնվող Թել Ավիվում դեսպանություն բացելու ծրագրին: Անցած 3 տասնամյակների ընթացքում Ադրբեջանի Հանրապետությունը դիվանագիտական ​​հարաբերություններ է ունեցել մանկասպան Սիոնիստական ​​ռեժիմի հետ և իր զենքի ու ռազմական տեխնիկայի մեծ մասը գնում է այդ ռեժիմից։

«Jerusalem Post» թերթի փոխանցմամբ՝ այս դեսպանատունը, որի շինարարական աշխատանքները շարունակվում են վերջին մի քանի ամիսներին, բացվելու է Թել Ավիվում, որտեղ Բաքուն ներկայումս ունի զբոսաշրջության գրասենյակ և կոմերցիոն ներկայացուցչություն։ Այս պաշտոնում իր աշխատանքի վերջին օրերն անցկացնող Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետ Յաիր Լապիդը ողջունել է Բաքվի խորհրդարանի այս որոշումը՝ ասելով, որ Ադրբեջանի Հանրապետությունն այս ռեժիմի «կարևոր գործընկերն է» և մուսուլմանական երկրներում հրեաների տեղակայման ամենամեծ վայրերից մեկը։

 

Էթելաաթ

ԱՄՆ-ն Բեն Սալմանին անձեռնմխելիություն է շնորհել Ջամալ Խաշողջիի սպանության գործով

 

ԱՄՆ արդարադատության նախարարությունը Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանին անձեռնմխելիություն է շնորհել սաուդցի քննադատ լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության գործով։ Այդ քայլը ևս մեկ անգամ լավապես ապացուցեց մարդու իրավունքների  վերաբերյալ Վաշինգտոնի կեղծ պնդումները, և Խաշողջիի նշանածը՝ Խադիջա Ջանգիզը Սպիտակ տան այս որոշումը որակել է , որպես Խաշողջիի կրկին մահը ։

 

Քեյհան

 

Տարածաշրջանում առաջին գիտական ​​կոչումը պատկանում է Իրանին

 

Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ալի Զոլֆիգոլը հայտարարել է,-«Այսօր Իրանն ունի առաջին գիտական ​​վարկանիշը տարածաշրջանում, և մեր համալսարանները շատ արժեքավոր դիրքեր  են զբաղեցնում համաշխարհային վարկանիշում»։

Այժմ էլ Իրանի տարբեր համալսարանների 840 գիտնականներ միջազգային գիտնականների առաջին 1 տոկոսի ցանկում են։

Նա նշել է,-«Աշխարհը պաշտոնապես ճանաչում է Իրանի և իրանցի գիտնականների գիտական ​​հեղինակությունը, և այս չորս տասնամյակների ընթացքում մենք մեծ առաջընթաց ենք գրանցել գիտության, նանո տեխնոլոգիայի, կենսաբանական և նոր գիտությունների ոլորտներում, և այս բոլորի մասին պետք է բացատրել երիտասարդ սերնդին»։

 

 

Իրան

Անգլիայում հանցավորության դեպքերի կտրուկ աճից հետո սննդամթերքի վրա անվտանգության պիտակներ են փակցվում

Անգլիայում  գների աննախադեպ աճի և կենցաղային ծանր պայմանների հետևանքով աճել են հանցագործության դեպքերն այդ երկրում, և որոշ խանութների ցանցեր գողերից վախենալով սննդամթերքի վրա անվտանգության պիտակներ են փակցնում։

Tesco-ն, որպես Անգլիայի երրորդ ամենամեծ խանութների ցանցը, անվտանգության հատուկ միջոցներ է կիրառել՝ կանխելու պարենային ապրանքների գողությունը և դրանց վերաբերվել է որպես շքեղ ապրանքներ։

Այս խանութում, բացի մսից, որը համարվում է կենցաղային զամբյուղի առաջին անհրաժեշտության պարագաներից մեկը, որոշ պանիրների և կարագերի վրա փակցվել են անվտանգության պիտակներ կամ դրանք տեղադրվել են կողպեքով արկղերի մեջ։

 Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում այս ընթացակարգը տարածվել է այլ ցանցային և մանրածախ խանութների  առևտրի վրա, և որոշ ապրանքներ, ինչպիսիք են նրբերշիկները և երշիկները, ներառվել  են շքեղ ապրանքների ցանկում:

 

Panorama.am

Հերթական ապատեղեկատվությունն է ՀՀ և ԱՀ ՊՆ-ների հերքումը

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 18֊ի երեկոյան կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»։

ՀՀ ՊՆ-ն նույնպես հայտարարություն է տարածել՝ հերքելով Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:50-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի հատվածում, հերթական ապատեղեկատվությունն է»:

 

 

Armenpress.am

Հայաստանի վարչապետը տիկնոջ հետ աշխատանքային այցով ժամանել է Թունիս

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Թունիսի Հանրապետություն՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են վարչապետի աշխատակազմից, Ջերբա քաղաքի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը: Վարչապետին և տիկին Հակոբյանին դիմավորել է Թունիսի պաշտպանության նախարար Իմեդ Մեմիչը:

Նոյեմբերի 19-20-ին անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագահությունը փոխանցելու է Թունիսին: Գագաթնաժողովում վարչապետ Փաշինյանը հանդես կգա ելույթով:

Այցի շրջանակում վարչապետը կունենա նաև երկկողմ հանդիպումներ՝ տարբեր երկրների առաջնորդների հետ:

Ջերբայում գործելու է Ֆրանկոֆոնիայի ավան։ Մասնակից երկրները, ՖՄԿ գործընկերներն ու գործակալությունները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց երկրների մշակութային բազմազանությունը. ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունների, արվեստի ու մշակույթի գործերի, ինչպես նաև ազգային խոհանոցի ներկայացում:

Այս հարթակում Հայաստանի Հանրապետությունը ներկայանալու է «Մշակույթ և տեխնոլոգիա» խորագիրը կրող տաղավարով, որի ձևավորման առանցքում հայկական հարուստ գորգագործական մշակույթն է:

Ayso.am

«Փաստ». Բլինքենը բավականին կոշտ տոնայնությամբ է խոսել Փաշինյանի հետ

Փաստ» թերթը գրում է. «Օրերս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել Փաշինյանի հետ. պաշտոնական հաղորդագրություններից հայտնի դարձավ, որ պետքարտուղարը, մի շարք այլ արձանագրային ձևակերպումներից զատ, Փաշինյանին հորդորել է շարունակել առաջընթացը կոնկրետ արդյունքների ուղղությամբ՝ աջակցելու խաղաղ գործընթացին։ Շատերը տարակուսեցին, թե ինչու է միայն հայկական կողմին նման «հորդոր» ուղղվել: Սակայն, ըստ փորձագետների մեծամասնության կարծիքի, խնդիրն այստեղ միակողմանիությունը չէ, քանզի հեռախոսազրույցը հենց Փաշինյանի հետ է եղել, և խոսքն էլ, բնականաբար, նրան պետք է ուղղված լիներ:

Իրականում հարցն առավել խորքային ենթատեքստ ունի. ի մասնավորի, Բլինքենը բավականին կոշտ տոնայնությամբ է խոսել Փաշինյանի հետ, ինչն ունի աշխարհաքաղաքական պատճառներ։ Թերթի ԱԳՆ աղբյուրը հայտնում է, որ ամերիկյան կողմը լրջորեն անհանգստացած է այն մեսիջներից, որոնք հնչում են հայկական քաղաքական տիրույթում՝ կապված հարաբերությունների կարգավորման ռուսական առաջարկների հետ։ Բանն այն է, որ ՀՀ իշխանությունները քանիցս հրապարակավ հայտարարել են, որ կողմ են ռուսական առաջարկներին (Արցախի հարցի կարգավորումը գալիք սերունդներին թողնելը, ռուս խաղաղապահների ժամկետների երկարաձգում և այլն):

 

News.am

Կրեմլը հաստատել Է Պուտինի այցը Երեւան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի ՀԱՊԿ գագաթաժողովին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«ՌԴ նախագահը կմասնակցի Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովին»,-հայտնել է նա։

Նշենք, որ նոյեմբերի 23-ին Երեւանում տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին կմասնակցեն կազմակերպության անդամ երկրների ղեկավարները: