Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը:
https://parstoday.ir/hy/news/world-i187226-Կատարի_մայրաքաղաք_Դոհայում_մեկնարկում_է_ֆուտբոլի_աշխարհի_22_րդ_առաջնությունը
Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Նոյեմբեր 20, 2022 07:31 Asia/Tehran
  • Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը:

Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը:

աշխարհի այս առաջնությունն արդեն իսկ բացառիկ է, քանի որ անցկացվում է ձմռանը, առաջին անգամ արաբական երկրում և երկրորդ՝ ասիական երկրում (առաջինը Կորեայում և Ճապոնիայում էր 2002 թվականին):

Մունդիալ-2022-ի բացման պաշտոնական արարողությունը կկայանա նոյեմբերի 20-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին, որին կհաջորդի բացման հանդիպումը` Կատար-Էկվադոր (ժամը` 20:00):

Բացառիկության տեսանկյունից. ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվելու է մարզադաշտերում, որոնք լինելու են փակ և ունեն հատուկ օդորակման համակարգ: Եվ այս աշխարհի առաջնությունը վերջինն է, որին մասնակցում են 36 թիմեր, հաջորդիվ կայանալիք ԱԱ-ներում կլինեն 48 թիմեր:

Այս մրցաշարում Իրանի հավաքականը հերթականությամբ նոյեմբերի 21-ին, 25-ին և 8-ին կխաղա Մեծ Բրիտանիայի, Ուելսի և Ամերիկայի հավաքականների հետ:

Մունդիալի եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին: