Մահացու հրաձգություն ԱՄՆ Կոլորադո նահանգում
https://parstoday.ir/hy/news/world-i187254-Մահացու_հրաձգություն_ԱՄՆ_Կոլորադո_նահանգում
ԱՄՆ Կոլորադո նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2022 13:32 Asia/Tehran
  • Մահացու հրաձգություն ԱՄՆ Կոլորադո նահանգում

ԱՄՆ Կոլորադո նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ Կոլորադո նահանգի Կոլորադո Սփրինգս քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 23 մարդ գնդակահարվել է, որոնցից 5-ը զոհվել, և 18-ը՝ վիրավորվել են:

Կոլորադո Սփրինգս քաղաքի ոստիկանությունը հայտարարել է, որ ձերբակալվել է դեպքի մեջ կասկածվող մի անձ, որն իհարկե գտնվում է բուժման մեջ:

Քաղաքի ոստիկանությունը հրաժարվել է մեկնաբանել հրաձգության հնարավոր դրդապատճառը:

ԱՄՆ-ի և այլ երկրների միջև հրազենային բռնության վիճակագրության համեմատությունը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները միանգամայն բացառիկ երկիր է: Թեև Միացյալ Նահանգներում է ապրում աշխարհի բնակչության մոտ 5%-ը, սակայն այդ երկրում է գտնվում զենքով զանգվածային սպանություններ կատարողների գրեթե 31%-ը: