Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը ՀԱՊԿ իրավասության մեջ չի մտնում․ Կոսաչով
https://parstoday.ir/hy/news/world-i187390-Հայաստանի_եւ_Ադրբեջանի_միջեւ_հակամարտությունը_ՀԱՊԿ_իրավասության_մեջ_չի_մտնում_Կոսաչով
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը, իմ տեսակետից, ՀԱՊԿ իրավասության մեջ չի մտնում։ Այս մասին «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 22, 2022 15:31 Asia/Tehran
  •  Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը ՀԱՊԿ իրավասության մեջ չի մտնում․ Կոսաչով

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը, իմ տեսակետից, ՀԱՊԿ իրավասության մեջ չի մտնում։ Այս մասին «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը։

Նրա խոսքով, ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքնուրույն է որոշում իր վերաբերմունքն այդ կազմակերպության նկատմամբ։ «Ինչ վերաբերում է Ռուսաստանին, հայտնի է, որ մենք ամենաանկեղծ կերպով նպաստում ենք կարգավորմանը։ Ընդ որում, մեր ջանքերը հավասարապես պահանջված են ե՛ւ մեկ, ե՛ւ մյուս կողմից։ Այլ կերպ չի կարող լինել, իրավիճակը միայն այդպես կարող է զարգանալ։ Այս հակամարտության միայն մեկ կողմին աջակցելու դիրքորոշումը կնշանակեր խորացնել այն։ Պետք է որդեգրել խաղաղ կարգավորման դիրքորոշում եւ օգնել, որ այս կարգավորման պայմաններն ընդունելի լինեն բոլոր կողմերի համար»,- նշել է նա։

«Օրինակ, այն, որ Արեւմուտքը միանշանակ դիրքորոշում է որդեգրել ուկրաինական հակամարտության հարցում, դա ինչ-որ կերպ նպաստե՞լ է կարգավորմանը։ Ո՛չ, դա միայն հեռացրել է այն։ Նայեք Թուրքիայի կամ Չինաստանի, մյուս հզոր խաղացողների շատ ավելի հավասարակշռված դիրքորոշմանը։ Ես չեմ իդեալականացնում նույն Թուրքիայի քաղաքականությունը՝ հայ-ադրբեջանական հակամարտությունում նա պաշտպանել է մի կողմի դիրքորոշումը, եւ իմ տեսանկյունից այստեղ նա սխալվում է։ Բայց Ուկրաինայի հետ կապված նա շատ ավելի խոհեմ է գործում՝ որպես միջազգային պատասխանատու խաղացող»,- ասել է Կոսաչովը։

news.am