ՆԱՏՕ-ն ներքաշվել է ռուս ռազմագերիների ցավալի սպանության գործում
https://parstoday.ir/hy/news/world-i187420-ՆԱՏՕ_ն_ներքաշվել_է_ռուս_ռազմագերիների_ցավալի_սպանության_գործում
ՆԱՏՕ-ն ներգրավված է ռուս ռազմագերիների սպանության գործում: Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի բանակի նախկին մի զինծառայող:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Նոյեմբեր 22, 2022 14:31 Asia/Tehran

ՆԱՏՕ-ն ներգրավված է ռուս ռազմագերիների սպանության գործում: Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի բանակի նախկին մի զինծառայող:

«Ռաշա Թուդեյ» լրատվական գործակալության հաղորդմամբ, Ուկրաինայի բանակի նախկին զինվորներից մեկը բացահայտել է, որ այս երկրի Լվով քաղաքում տեղակայված բրիգադի զորայինները մահապատժի են ենթարկել 10 ռուս գերիների: Լվովի բրիգադը սերտ համագործակցություն ունի ՆԱՏՕ-ի հետ: 

Ըստ այս հաղորդման, այս լուրի աղբյուր համարվող զինվորը նախկինում ծառայել է այս բրիգադում, սակայն այն բանից հետո, երբ ուկրաինացիները մահապատժի ենթարկեցին վերջինիս հորը, նա միացել է ռուսական բանակին: 

«Ռաշա Թուդեյ»-ի հաղորդմամբ, թիվ 80 բրիգադում ծառայող անձանց, նախքան Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկը, սովորեցրել էին ատելություն տածել ռուսների հետ կապված ամեն ինչի նկատմամբ: 

Հատկանշական է, որ այս բրիգադի վարժանքներին մասնակցել են ամերիկյան ուժերը, այդ թվում՝ ԱՄՆ ծովային հետեւակի կորպուսը։

Վերջերս ԱՄՆ-ի «Նյու Յորք Թայմզ» օրաթերթը հաստատել է անցած շաբաթ սոցցանցերում տարածված ուկրաինացիների ձեռքով ռուս ռազմագերիների սպանության տեսագրությունների իսկությունը: 

Ըստ այս հաղորդման, թվում է թե այս անձինք սպանվել են հրազենային կրակոցով այն էլ մոտ տարածությունից: