Հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը ՀԱՊԿ գագաթնաժողովում առանձին կքննարկվի. Սեմերիկով
https://parstoday.ir/hy/news/world-i187464-Հայ_ադրբեջանական_սահմանի_իրավիճակը_ՀԱՊԿ_գագաթնաժողովում_առանձին_կքննարկվի._Սեմերիկով
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ՀԱՊԿ գագաթնաժողովում առանձին կքննարկվի։ Sputnik Արմենիային այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 23, 2022 13:39 Asia/Tehran
  • Հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը ՀԱՊԿ գագաթնաժողովում առանձին կքննարկվի. Սեմերիկով

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ՀԱՊԿ գագաթնաժողովում առանձին կքննարկվի։ Sputnik Արմենիային այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։

«Այսօր այդ թեման առանձին հարցով կքննարկվի նախարարների մակարդակով և պետությունների ղեկավարների մակարդակով, ուստի եկեք սպասենք արդյունքներին»,–ասել է Սեմերիկովը:

Նրա խոսքով՝ որոշակի նախապատրաստական աշխատանքներ են տարվել և նախարարների մակարդակով հայտարարություն կարվի։

Հարցին, թե ինչպես է նա գնահատում ՀԱՊԿ-ի արձագանքը սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված, Սեմերիկովը պատասխանել է, որ այն համապատասխանում էր ճգնաժամային արձագանքման դրույթին:

Նշենք, որ Երևանում այսօր տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթնաժողով։ Հայաստանը 2022 թ. հունվարից ՀԱՊԿ-ում նախագահ է, հիմա էստաֆետը փոխանցվում է Բելառուսին։

Հիշեցնենք, որ կառույցի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

armeniasputnik.am