Ուիլյամ Շեքսպիրի երկերի ժողովածուն վաճառվել է 3,6 միլիոն դոլարով
https://parstoday.ir/hy/news/world-i18748-Ուիլյամ_Շեքսպիրի_երկերի_ժողովածուն_վաճառվել_է_3_6_միլիոն_դոլարով
Անգլիացի նշանավոր բանաստեղծ և թատերագիր Ուիլյամ Շեքսպիրի երկերի ժողովածուի առաջին բացառիկ հրատարակությունը Christie's-ի աճուրդում վաճառվել է 3,6 միլիոն դոլար: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Աճուրդը նվիրված է Շեքսպիրի մահվան 400-ամյակին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2016 09:24 Asia/Tehran
  • Ուիլյամ Շեքսպիրի երկերի ժողովածուն վաճառվել է 3,6 միլիոն դոլարով

Անգլիացի նշանավոր բանաստեղծ և թատերագիր Ուիլյամ Շեքսպիրի երկերի ժողովածուի առաջին բացառիկ հրատարակությունը Christie's-ի աճուրդում վաճառվել է 3,6 միլիոն դոլար: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Աճուրդը նվիրված է Շեքսպիրի մահվան 400-ամյակին:

Առաջին և հազվադեպ երկերի ժողովածուն թվագրվում է 1623 թվականող, ներառում է 36 պիես, որից 18-ը նախկինում չի հրատարակվել: Այն նախապես գնահատվել է 1,1-1,7 միլիոն դոլար, բայց վաճառվել 2,7 միլիոն դոլարով:

Մյուս երեք գիրքը թվագրվում է 1632, 1664, 1685 թվականներով: Վաճառվել են՝ համապատասախանաբար՝ 281,6 հազար դոլար, 524,9 հազար դոլար և 68,8 հազար դոլար:

Նշվում է, որ բոլոր լոտերը գտնել է ամերիկացի կոլեկցիոները, ում անունը չի նշվում:

Panorama.am

26/5/2016