Եվրախորհրդարանը Ռուսաստանն ահաբեկչության հովանավոր պետություն է ճանաչել
(last modified Wed, 23 Nov 2022 14:43:12 GMT )
Նոյեմբեր 23, 2022 18:13 Asia/Tehran
  • Եվրախորհրդարանը Ռուսաստանն ահաբեկչության հովանավոր պետություն է ճանաչել

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Ստրասբուրգում ձայների մեծամասնությամբ Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց Ռուսաստանն ահաբեկչության հովանավոր պետություն ճանաչելու մասին բանաձեւին, հաղորդում է DW-ը։

Այդպիսով եվրապատգամավորները մտադիր են հող նախապատրաստել, որպեսզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Ռուսաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկեն միջազգային տրիբունալի առջեւ։ Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ։

Եվրամիությունում իրավական հիմք չկա երրորդ երկիրը ահաբեկչության հովանավոր պետություն ճանաչելու համար։ Այս մասին ասել է ներքին գործերի հարցերով եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը 2022 թվականի հոկտեմբերի 18-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում։ Այս կապակցությամբ Եվրախորհրդարանն իր բանաձեւում կոչ է անում ԵՄ-ին եւ նրա անդամ երկրներին իրավական հիմք մշակել ահաբեկչության հովանավոր պետությունների եւ ահաբեկչությանը դիմող պետությունների համար։

Նման սահմանումը կարող է հանգեցնել կոշտ պատժամիջոցների եւ սահմանափակումների։ Դրանից հետո ԵՄ-ն պետք է քննարկի Ռուսաստանը Դաշնությունը ԵՄ-ի՝ ահաբեկչության հովանավոր պետությունների ցուցակում ներառելու հարցը։

news.am