Ռյաբկով. Ամերիկան փորձում է թաքցնել իր կենսաբանական գործունեությունը Ուկրաինայում
https://parstoday.ir/hy/news/world-i187634-Ռյաբկով._Ամերիկան_փորձում_է_թաքցնել_իր_կենսաբանական_գործունեությունը_Ուկրաինայում
Ռուսաստանի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ կան փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ ջանքեր են գործադրվում Ուկրաինայում Ռուսաստանի սահմանների մոտ կենսաբանական զենք ստեղծելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2022 09:12 Asia/Tehran
  •  Ռյաբկով. Ամերիկան փորձում է թաքցնել իր կենսաբանական գործունեությունը Ուկրաինայում

Ռուսաստանի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ կան փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ ջանքեր են գործադրվում Ուկրաինայում Ռուսաստանի սահմանների մոտ կենսաբանական զենք ստեղծելու համար։

Սերգեյ Ռյաբկովը քննադատել է Վաշինգտոնի և նրա դաշնակիցների ստեղծած խոչընդոտները՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում կենսաբանական գործունեությունը հետաքննելու վերաբերյալ բանաձեւի նախագիծը ներկայացնելու հարցում և ասել, որ դա ապացուցում է, որ Ամերիկան փորձում է թաքցնել որոշ փաստեր։

Ռուսաստանի փոխարտգործնախարարը հավելել է. «Ամերիկան փորձում է կանխել Ուկրաինայում իր կենսաբանական գործունեության հետաքննությունը, որպեսզի կարողանա առանց խոչընդոտների շարունակել իր աշխատանքը։ Բայց մենք դիմակայելու ենք ԱՄՆ-ին  և ուժեղ կամք ունենք»։

Խորհրդային Միության փլուզումից հետո ԱՄՆ-ը սկսեց կենսաբանական լաբորատորիաներ հիմնել Ուկրաինայում, Վրաստանում, Ուզբեկստանում, Ադրբեջանի Հանրապետությունում և Ղազախստանում։