Ռյաբկով. Ամերիկան փորձում է թաքցնել իր կենսաբանական գործունեությունը Ուկրաինայում
Ռուսաստանի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ կան փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ ջանքեր են գործադրվում Ուկրաինայում Ռուսաստանի սահմանների մոտ կենսաբանական զենք ստեղծելու համար։
Սերգեյ Ռյաբկովը քննադատել է Վաշինգտոնի և նրա դաշնակիցների ստեղծած խոչընդոտները՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում կենսաբանական գործունեությունը հետաքննելու վերաբերյալ բանաձեւի նախագիծը ներկայացնելու հարցում և ասել, որ դա ապացուցում է, որ Ամերիկան փորձում է թաքցնել որոշ փաստեր։
Ռուսաստանի փոխարտգործնախարարը հավելել է. «Ամերիկան փորձում է կանխել Ուկրաինայում իր կենսաբանական գործունեության հետաքննությունը, որպեսզի կարողանա առանց խոչընդոտների շարունակել իր աշխատանքը։ Բայց մենք դիմակայելու ենք ԱՄՆ-ին և ուժեղ կամք ունենք»։
Խորհրդային Միության փլուզումից հետո ԱՄՆ-ը սկսեց կենսաբանական լաբորատորիաներ հիմնել Ուկրաինայում, Վրաստանում, Ուզբեկստանում, Ադրբեջանի Հանրապետությունում և Ղազախստանում։