Հրթիռակոծվել է Սիրիայի արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազան
ԶԼՄ-ները հաղորդել են, որ Սիրիայի արևելքում հրթիռակոծվել է ամերիկյան ռազմաբազա:
ԱՄՆ-ն օկուպացրել է Սիրիայի արևելյան և հյուսիս-արևելյան շրջանները, որտեղ գտնվում են նավթի և գազի հորեր, և բացի ահաբեկիչներին աջակցելուց, «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) համագործակցությամբ թալանում է երկրի բնական ռեսուրսները:
«Ալ-Բալադ» գործակալության հաղորդմամբ՝ Սիրիայի արևելքում՝ ալ-Հասաքա նահանգի ալ-Շադադի քաղաքում գտնվող ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հարձակման՝ անհայտ ծագման առնվազն մի քանի հրթիռներով:
Տեղական աղբյուրները հաստատել են այս լուրը և նշել, որ Իրաքի և Սիրիայի սահմանին գտնվող ամերիկյան ռազմաբազան հարձակման է ենթարկվել 4 հրթիռով.
Սիրիայի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ ամերիկացիների և այդ երկրի հետ կապված խմբավորույմների միակ նպատակը սիրիական նավթը թալանելը և ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին աջակցելն է, պահանջելով ամերիկացիներից վերջ դնել այդ երկրում իրենց անօրինական ներկայությանը: