Մամուլի տեսություն 26-05-2016
Իրաքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները վկայում են ահաբեկիչների դեմ Իրաքի ժողովրդական ուժերի և բանակի միասնություն մասին:
«Ջամե Ջամ»
Իրաքի ժողովրդական ուժերի և բանակի միասնությունը
Իրաքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները վկայում են ահաբեկիչների դեմ Իրաքի ժողովրդական ուժերի և բանակի միասնության ու համախմբվածության մասին:
«Ջամե Ջամ» թերթի այսօրվա համարում լույս տեսած վերլուծականում ասված է.«Հաշվի առնելով իրաքյան ուժերի ներկայությունը և այն համախոհությունը ,որ ձեռք է բերվել կառավարության, բանակի, կուսակցությունների ու քաղաքական թևերի միջև , առավել քան երբևէ նպաստավոր պայմաններ են ստեղծվել Ֆալուջա քաղաքի ազատագրման համար»:
«ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը և նրան հարող բաասականները Ֆալուջա քաղաքի օկուպացումը շարունակելու համար օգտագործել են իրենց ամբողջ տակտիկաները, ուստի այդ քաղաքի ազատագրումը կարող է առավել քան երբևէ թուլացնել այդ ուժերի հոգեկանը»,գրում է Ջամե Ջամ թերթի վերլուծաբանը:
Իրաքի պետական ուժերի հետ Ֆալուջա քաղաքի բնակիչների համագործակցությունը կարող է օրինակ հանդիսանալ Մոսուլ նահանգում ԻԼԻՊ-ի կողմից բռնագրավված այլ տարածքների համար:
ԻԼԻՊ-ը 2013 թ.-ի վերջերին բռնագրավել է Ֆալուջա քաղաքը:
Իրաքի վարչապետ՝ Հեյդար Ալ Էբադիի հրամանով երկուշաբթի առավոտյան Իրաքում լայն գործողություններ են սկսվել Ֆալուջա քաղաքի ազատագրման համար:
----
«Ռեսալաթ»
Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի հարցում Սիոնիստական լոբբին ձախողել է
Իրանի ԱԳ նախարարության քաղաքական ու միջազգային հետազոտությունների գրասենյակի գլխավոր տնօրենն ասել է․-«Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի հարցում Սիոնիստական լոբբին ձախողել է»։
Երեքշաբթի օրը Յազդ քաղաքում Իսլամ աշխարհի քաղաքական հետազոտական կենտրոնների 7-րդ միջազգային համագումարի շրջանակում նշելով ,որ Սիոնիստական ռեժիմը և նրա տարածաշրջանային դաշնակիցները ջանքեր են գործադրում միջուկային հարցում Իրանը,որպես սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի և այլ երկրների համար, Իրանի ԱԳ նախարարության քաղաքական ու միջազգային հետազոտությունների գրասենյակի գլխավոր տնօրեն ՝ Մուստաֆա Զահրանին հավելել է․-«Ամենայն դեպս այսօր Իրանի միջուկային կարողությունն ու հզորությունը օրինական կերպով ընդունված է աշխարհում»։
Նշենք,որ երեքշաբթի օրն Իրանի կենտրոնական Յազդ քաղաքում իր աշխատանքն է սկսել Իսլամ աշխարհի 7-րդ միջազգային կոնֆերանսը, աշխարհի 35 երկրների մոտավորապես 100 ներկայացուցիչների մասնակցությամբ:
---
Galatv.am
Պորոշենկոն Սավչենկոյին «Ուկրաինայի հերոսի» աստղ է շնորհել եւ խոստացել վերադարձնել նաեւ Ղրիմն ու Դոնբասը
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ազատ արձակված օդաչու Նադեժդա Սավչենկոյին «Ուկրաինայի հերոսի» ոսկե աստղ է շնորհել, հաղորդում է BBC-ն:
Իր ելույթում Պորոշենկոն հայտարարել է, որ ինչպես հաջողվեց վերադարձնել Սավչենկոյին, Ուկրաինան կվերադարձնի նաև Դոնբասն ու Ղրիմը:
Սավչենկոն իր պատասխան ելույթում հայտնել է, որ պատրաստ է կրկին մարտադաշտ մեկնել, եւ պետք է գերեվարված ուկրաինացի զինծառայողներին ազատ արձակելու գործով զբաղվի:
Հիշեցնենք, որ Սավչենկոյին փոխանակել են ռուսաստանցիներ Եվգենի Երոֆեեւի եւ Ալեքսանդր Ալեքսանդրովի հետ, ովքեր որպես ՌԴ հետախուզական ծառայության մարտիկներ, 14 տարվա ազատազրկման էին դատապարտվել Ուկրաինայում:
Սավչենկոյի ազատ արձակման փաստն արդեն ողջունել են Եվրամիությունը, տարբեր քաղաքական գործիչներ եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
---
News.am
Կոնգրեսական. ԼՂ հակամարտությունը ազդում է ԱՄՆ-ի ու Ադրբեջանի հարաբերությունների վրա
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ազդում է ԱՄՆ-ի ու Ադրբեջանի հարաբերությունների վրա: Այս մասին նշել է ԱՄՆ Կոնգրեսական Ադամ Շիֆը:
Քարնեգիի վերլուծական կենտրոնի փորձագետներից Փիթըր Սթրոնսկին, որը ապրիլյան պատերազմից հետո եղել է Հայաստանում, եւ Վրաստանում, պատմել է տարածաշրջանում տիրող մթնոլորտի մասին:
«Մի քանի պաշտոնյաների հետ զրուցելուց հետո ես այն կարծիքին եմ, որ ապրիլյան բռնությունները ցնցեցին բնակչությանը: Ոչ այն պատճառով, որ նրանք չէին ակնկալում ռազմական գործողությունների բռնկում, այլ պարզապես այն պատճառով, որ իրադարձությունները սպասվածի պես չծավալվեցին: Ինձ հետաքրքրեց Ռուսաստանի հանդեպ առաջացած որոշակի բարկությունը: Թե՛ երկու կողմերին զենք մատակարարելու եւ թե՛ շատերի կողմից ակնկալվող հայերին բարձրաձայն աջակցություն ցուցաբերելու բացակայության համար»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ազդեցություն է ունեցել նաեւ Միացյալ նահանգների եւ Ադրբեջանի հարաբերությունների վրա: Այս մասին նշել է կոնգրեսական Ադամ Շիֆը. «Ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից ագրեսիայի շատ դրսեւորումների եւ դրանցից թերեւս ամենաակնհայտը շփման գծում շարունակվող արգրեսիվ պահվածքն է, մարդկանց դաժանորեն գլխատումն ու դիակների պղծումը շփման գծում, Ադրբեջանի առանց դրդապատճառների ագրեսիայի դրսեւորումը սահմանին: Հատկապես մտահոգիչ են դրա մահացու արդյունքները, քանի որ դա կարող էր տանել դեպի պատերազմ: Եվ սահմանագծին հրադադարը հսկող սարքերի տեղադրման հարցում Ադրբեջանի անպատրաստակամության հանգամանքըխորապես մտահոգիչ է Միացյալ Նահանգների համար»:
Փիթըր Սթրոնսկիի խոսքով, թեեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ուղղակիորեն չի ազդում Միացյալ Նահանգների վրա, այնուամենայնիվ, նրա շահերից է բխում, որ տարածաշրջանում խաղաղություն լինի:
«Ադրբեջանի եւ Հայաստանի հարեւան երկրներից մեկը ԱՄՆ-ի վաղեմի աջակից Վրաստանն է: Այն այժմ դժվար փոփոխությունների միջով է անցնում եւ կասեի, որ հետխորհրդային միության երկրներից այժմ ամենաազատն է: Հայաստանում եւ Ադրբեջանում անկայունությունը ազդում է Վրաստանում ներդրումների չափի եւ երկրում էներգիայի ու ֆիզիկական անվտանգության վրա: Այն հայտնվել է Ռուսաստանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ Ադրբեջանի ու Հայաստանի անբարենպաստ հարաբերությունների կենտրոնում: ԱՄՆ-ը չի ցանկանում խնդիրներ ունենալ նաեւ ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններում: Եվ այն հանգամանքը, որ Ռուսաստանն ու Հայաստանը, ինչպես նաեւ Ադրբեջանն ու Թուրքիան դաշնակից երկրներ են, նույնպես մտահոգիչ է: Միացյալ Նահանգները չի ուզում, որ Լեռնային Ղարաբաղը Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ կռվախնձոր դառնա»: