ՀԱՊԿ–ի կազմալուծման փորձերը եղել են և կշարունակվեն. Պեսկով
https://parstoday.ir/hy/news/world-i187802-ՀԱՊԿ_ի_կազմալուծման_փորձերը_եղել_են_և_կշարունակվեն._Պեսկով
ՀԱՊԿ–ի կազմալուծման փորձերը միշտ էլ եղել են և կշարունակվեն, սակայն չնայած անդամ երկրների միջև առկա դժվարություններին և հակասություններին՝ միավորումը ցույց է տվել իր արդյունավետությունը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 27, 2022 17:43 Asia/Tehran
  • ՀԱՊԿ–ի կազմալուծման փորձերը եղել են և կշարունակվեն. Պեսկով

ՀԱՊԿ–ի կազմալուծման փորձերը միշտ էլ եղել են և կշարունակվեն, սակայն չնայած անդամ երկրների միջև առկա դժվարություններին և հակասություններին՝ միավորումը ցույց է տվել իր արդյունավետությունը։

Այս մասին «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման շրջանակում Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Միշտ էլ եղել են ՀԱՊԿ–ի կազմալուծման փորձերը։ Դրանք շարունակվելու են նաև հետագայում։ Ամեն դեպքում, այժմ մենք տեսնում ենք, որ չնայած բոլոր դժվարություններին, չնայած անդամ երկրների միջև հնարավոր հակասություններին, ամեն դեպքում կառույցը պահանջված է։ Այն ամբողջությամբ ցուցադրել է իր պահանջվածությունն ու արդյունավետությունը։ Նկատի ունենք Ղազախստանում իրավիճակի կարգավորումը»,– ասել է Պեսկովը։

Նշենք, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարների հերթական գագաթնաժողովը կայացել է նոյեմբերի 23-ին` Երևանում։ Գագաթնաժողովին 15 համատեղ փաստաթուղթ է ստորագրվել։

armeniasputnik.am