Ռուսաստանը զենքի հիմնական աղբյուրն է. ինչ է մատակարարել Մոսկվան ՀԱՊԿ դաշնակիցներին
https://parstoday.ir/hy/news/world-i187992-Ռուսաստանը_զենքի_հիմնական_աղբյուրն_է._ինչ_է_մատակարարել_Մոսկվան_ՀԱՊԿ_դաշնակիցներին
Համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, զրահատեխնիկա և օպերատիվ-մարտավարական հրթիռներ. սա այն համակարգերի ոչ ամբողջական ցանկն է, որոնք Ռուսաստանը մատակարարել է ՀԱՊԿ-ի իր գործընկերներին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 30, 2022 13:47 Asia/Tehran
  • Ռուսաստանը զենքի հիմնական աղբյուրն է. ինչ է մատակարարել Մոսկվան ՀԱՊԿ դաշնակիցներին

Համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, զրահատեխնիկա և օպերատիվ-մարտավարական հրթիռներ. սա այն համակարգերի ոչ ամբողջական ցանկն է, որոնք Ռուսաստանը մատակարարել է ՀԱՊԿ-ի իր գործընկերներին։

Ռուսաստանը շարունակում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դաշնակից երկրներին սպառազինությունների և ռազմական տեխնիկայի մատակարարման հիմնական աղբյուրը մնալ։ ՀԱՊԿ անդամ պետությունների բանակների արդիականացումը, դրանց հագեցումը ժամանակակից համակարգերով ռազմաքաղաքական կառույցի գործունեության գերակա ուղղություններից մեկն է մնում։

Ավելի վաղ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Երևանում կայացած նիստում առաջնորդները պայմանավորվել էին առաջիկա տարիներին ավելացնել զինված ուժերին ժամանակակից զենքի մատակարարումների ծավալը: Գաղափարին հավանություն էր տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Մինսկը ՀԱՊԿ նախագահի կարգավիճակում մտադիր է հատուկ ուշադրություն դարձնել պաշտպանական ձեռնարկությունների համագործակցության ուժեղացմանը սպառազինությունների ժամանակակից տեսակների արտադրության նպատակով։

«Միևնույն ժամանակ, ինչպես ցույց է տալիս Ուկրաինայի հակամարտությունը, չպետք է մոռանալ նաև մեր հին սպառազինությունները։ «Գրադները», «Սմերչները», «Ուրագանները» և այլն, լավ զենքեր են»,-ասել է նա ՀՀ մայրաքաղաքում կայացած գագաթնաժողովի ժամանակ։

Ներկայացված ինֆոգրաֆիկայում ներկայացված է վերջին տարիներին դաշնակիցներին ռուսական զենքի մատակարարումների բավականին ծավալուն վիճակագրությունը։

armeniasputnik.am