Եվրահանձնաժողովը Ուկրաինային հասցված վնասը գնահատում է 600 մլրդ դոլար
Եվրահանձնաժողովը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ ստեղծել Ուկրաինայի հարցով միջազգային դատարան՝ ՄԱԿ-ի հովանու ներքո: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը:
«Շարունակելով աջակցել Միջազգային քրեական դատարանին՝ մենք առաջարկում ենք ստեղծել հատուկ դատարան՝ ՄԱԿ-ի աջակցությամբ, որը կհետաքննի և քրեական պատասխանատվության կենթարկի Ռուսաստանին: Մենք պատրաստ ենք սկսել աշխատանքը միջազգային հանրության հետ, որպեսզի ավելի լայն միջազգային աջակցություն ստանանք հատուկ դատարանի համար», – ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը պետք է ֆինանսական փոխհատուցում տա իր պատճառած վնասների համար: Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ հաշվարկների համաձայն, ուկրաինացիներին հասցված վնասը ռազմական գործողությունների ընթացքում կազմել Է 600 միլիարդ եվրո:
lragir.am