ՀԱՊԿ մշտական խորհրդի նախագահ է ընտրվել Բելառուսի ներկայացուցիչը
https://parstoday.ir/hy/news/world-i188190-ՀԱՊԿ_մշտական_խորհրդի_նախագահ_է_ընտրվել_Բելառուսի_ներկայացուցիչը
ՀԱՊԿ-ում Բելառուսի մշտական ​​և լիազոր ներկայացուցիչ Ալեքսանդր Գրինևիչը ռոտացիոն կարգով ընտրվել է Կազմակերպության մշտական ​​խորհրդի նախագահ։ Այդ մասին տեղեկացրել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 01, 2022 18:39 Asia/Tehran
  • ՀԱՊԿ մշտական խորհրդի նախագահ է ընտրվել Բելառուսի ներկայացուցիչը

ՀԱՊԿ-ում Բելառուսի մշտական ​​և լիազոր ներկայացուցիչ Ալեքսանդր Գրինևիչը ռոտացիոն կարգով ընտրվել է Կազմակերպության մշտական ​​խորհրդի նախագահ։ Այդ մասին տեղեկացրել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական ​​խորհրդի նիստը։2022-2023 թվականներին ՀԱՊԿ-ում նախագահությունը Հայաստանի Հանրապետությունից Բելառուսի Հանրապետությանը անցնելու կապակցությամբ ռոտացիոն կարգով Մշտական ​​խորհրդի նախագահ է ընտրվել ՀԱՊԿ-ում Բելառուսի մշտական ​​և լիազոր ներկայացուցիչ Ալեքսանդր Գրինևիչը։ ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը նրան է հանձնել ՀԱՊԿ Մշտական ​​խորհրդի որոշումը խորհրդանշող փայտե մուրճը»,- հայտնել է Զայնետդինովը։

aysor.am