Իտալացիները համընդհանուր գործադուլ են հայտարարել՝ բողոքելով կենսապայմանների վատթարացման դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i188292-Իտալացիները_համընդհանուր_գործադուլ_են_հայտարարել_բողոքելով_կենսապայմանների_վատթարացման_դեմ
Իտալացիները համընդհանուր գործադուլ են հայտարարել՝ բողոքելով թանկացումների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2022 05:56 Asia/Tehran

Իտալացիները համընդհանուր գործադուլ են հայտարարել՝ բողոքելով թանկացումների դեմ:

Ուրբաթ օրն Իտալիայի տասնյակ հազարավոր քաղաքացիներ, արհմիությունների աջակցությամբ,  դուրս չեն եկել աշխատանքի, բողոքելով բյուջեի օրինագծի, երկնիշ գնաճի, աշխատանքի ապահովության բացակայության, ցածր աշխատավարձերի և առողջապահության ոլորտի խնդիրների դեմ։
Գործադուլը կաթվածահար է արել երկրի տնտեսության խոշոր հատվածը, և խնդիրներ առաջացրել քաղաքային և երկաթուղային տրանսպորտից օգտվող քաղաքացիների համար:
Գործադուլին զուգահեռ, երկրի տարբեր քաղաքներում անկացվել են բողոքի ցոյցեր:
Հակախռովարար ոստիկանությունը տեղակայվել է Հռոմում, հատկապես կարևոր կառավարական կառույցների, այդ թվում՝ Տնտեսական զարգացման և Էկոնոմիկայի նախարարությունների շենքերի դիմաց՝ կանխելու հնարավոր անկարգությունները: 
Ֆրանսիայում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում նույնպես նմանատիպ իրավիճակ է: