Չինաստանը հետաքրքրություն է հայտնել միավորել ջանքերը ՀԱՊԿ երկրների հետ
https://parstoday.ir/hy/news/world-i188488-Չինաստանը_հետաքրքրություն_է_հայտնել_միավորել_ջանքերը_ՀԱՊԿ_երկրների_հետ
Չինաստանը շահագրգռված է միավորել ջանքերը ՀԱՊԿ անդամ երկրների հետ՝ իրականացնելու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի գլոբալ զարգացման և անվտանգության վերաբերյալ նախաձեռնությունը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 05, 2022 19:27 Asia/Tehran
  • Չինաստանը հետաքրքրություն է հայտնել միավորել ջանքերը ՀԱՊԿ երկրների հետ

Չինաստանը շահագրգռված է միավորել ջանքերը ՀԱՊԿ անդամ երկրների հետ՝ իրականացնելու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի գլոբալ զարգացման և անվտանգության վերաբերյալ նախաձեռնությունը։

Այս մասին ասված է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության  Ազգային Կոնգրեսի մշտական ​​հանձնաժողովի նախագահ Լի Չհանշուի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի մոսկովյան նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում, որն ընթերցել է ՌԴ-ում Չինաստանի դեսպան Չժան Հանհուին։

«Չինաստանը շահագրգռված է միավորել ջանքերը ՀԱՊԿ անդամ երկրների և միջազգային համագործակցության այլ անդամների հետ՝ իրականացնելու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կողմից գլոբալ զարգացման և անվտանգության վերաբերյալ նախաձեռնությունը»,- ասել է նա։

Լի Ժանսուն նշել է, որ Չինաստանը և ՀԱՊԿ երկրները ավանդական բարեկամության և գործընկերության երկար պատմություն ունեն։ «Վերջին տարիներին մեր երկրների միջև շարունակաբար խորանում է քաղաքական փոխգործակցությունը, ընդլայնվում է բազմակողմ համագործակցությունը գործնական ոլորտում՝ փոխադարձ հարգանքի, հավասարության և շահի հիման վրա»,- հավելել է նա։

araratnews.am