Հնդկաստանում սկսել Է գործել ոսկեդրամների վաճառքի՝ աշխարհում առաջին բանկոմատը
Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում հաճախորդներին սկսել է սպասարկել աշխարհում առաջին բանկոմատը, որը թույլ Է տալիս ոսկեդրամներ գնել վարկային կամ դեբետային պլաստիկ քարտերի միջոցներով:
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Goldsikka ընկերության Twitter-ի հաղորդագրությունները:
«Մենք հպարտությամբ հայտարարում ենք, որ հաջողությամբ գործարկել ենք «ոսկե բանկոմատը»… Բանկոմատը կարող է տեղավորել 5 կգ ոսկի», - նշված է ընկերության էջում: Ընկերությունը հաղորդում է, որ բանկոմատից կարելի Է ստանալ 0,5 գրամից մինչև 100 գրամ քաշով մետաղադրամներ: Բանկոմատի առանձնահատկությունն այն Է, որ ոսկու գինը սարքի Էկրանին թարմացվում Է իրական ժամանակի ռեժիմով:
Ոսկու բանկոմատներն ունեն սարքավորված տեսախցիկ և ազդանշանային համակարգ: Մոտ ժամանակներս ևս 3 բանկոմատ կտեղադրվի Հայդարաբադում, այդ թվում նաև՝ օդանավակայանում: Իսկ առաջիկա 2 տարիների ընթացքում ընկերությունը նախատեսում է 3000 նման բանկոմատ տեղադրել ամբողջ Հնդկաստանում և իր արտադրանքով դուրս գալ համաշխարհային շուկա:
armenpress.am