Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել
Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ գլխին ստացած հարվածի հետևանքով, ընդդիմադիր «Լավ» կուսակցությունից պատգամավոր Հուսեյն Օրսի ինքնազգացողությունը վատացել է և նա տեղափոխվել է հիվանդանոց:
«Լավ» կուսակցությունից պատգամավոր Էյլին Սասուրն ասել է. «Մենք նկատեցինք, որ գլխին ստացած հարվածից հետո պարոն Հոսեյն Ուրսի ինքնազգացողությունը վատացել է։ Հիվանդանոցում նրան ուշքի բերելու համար կիրառվել է սրտի դեֆիբրիլացիա (էլեկտրաշոկ): 58-ամյա Ուրսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և նրա վիճակը ծանր է»։
Թուրքական ԶԼՄ-ներում հրապարակված պատկերներում երևում է, որ պատգամավորը հարձակման է ենթարկվել իշխող կուսակցության ներկայացուցիչներից մեկի կողմից։
Թուրքական DHA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչը բռունցքով հարվածել է Հոսեյն Ուրսի դեմքին։
Ծեծկռտուքը տեղի է ունեցել բյուջեի նախագծի քննարկման երկրորդ օրը: