Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել
https://parstoday.ir/hy/news/world-i188606-Թուրքիայի_խորհրդարանում_ծեծկռտուք_է_տեղի_ունեցել
Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ գլխին ստացած հարվածի հետևանքով, ընդդիմադիր «Լավ» կուսակցությունից պատգամավոր Հուսեյն Օրսի ինքնազգացողությունը վատացել է և նա տեղափոխվել է հիվանդանոց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2022 08:49 Asia/Tehran

Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ գլխին ստացած հարվածի հետևանքով, ընդդիմադիր «Լավ» կուսակցությունից պատգամավոր Հուսեյն Օրսի ինքնազգացողությունը վատացել է և նա տեղափոխվել է հիվանդանոց:

«Լավ»  կուսակցությունից պատգամավոր Էյլին Սասուրն ասել է. «Մենք նկատեցինք, որ գլխին ստացած հարվածից հետո պարոն Հոսեյն Ուրսի ինքնազգացողությունը վատացել է։  Հիվանդանոցում նրան ուշքի բերելու համար կիրառվել է սրտի դեֆիբրիլացիա (էլեկտրաշոկ): 58-ամյա Ուրսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և նրա վիճակը ծանր է»։
Թուրքական ԶԼՄ-ներում հրապարակված պատկերներում երևում է, որ պատգամավորը հարձակման է ենթարկվել իշխող կուսակցության ներկայացուցիչներից մեկի կողմից։
Թուրքական DHA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչը բռունցքով հարվածել է Հոսեյն Ուրսի դեմքին։
Ծեծկռտուքը տեղի է ունեցել բյուջեի  նախագծի քննարկման երկրորդ օրը: