Գերմանիայի երկակի ստանդարտները. ներքին ապստամբների ճնշումը, Իսլամական Հանրապետության խռովարարներիների պաշտպանը
Գերմանիայի կառավարությունը բազմիցս հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ անկարգություններին և դիվերսիոն գործողություններին աջակցելու մասին: Այժմ, երբ նա կանգնած է ներքին հեղաշրջման վտանգի առջև, հայտարարել է, որ խստորեն կվերաբերվի ներքին դիվերսիոն գործողություններին։
Reuters լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ այս երկրում դիվերսիոն և ռազմական հեղաշրջման մեղադրանքով 25 մարդու ձերբակալությունից հետո Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆեսերն ընդգծել է, որ Բեռլինը խստորեն կվերաբերվի դրան։
Գերմանիայի ոստիկանությունն ավելի վաղ ձերբակալել է 25 մարդու՝ իշխանությունը տապալելու դավադրության մեջ մեղադրվելու համար։
Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուխմանը Թվիթերում գրել է, որ ձերբակալություններն իրականացվել են խոշոր հակաահաբեկչական գործողության շրջանակներում՝ իրավական հաստատությունների վրա զինված հարձակման հնարավորության դեմ պայքարելու նպատակով։
Այս գործողության ընթացքում ավելի քան երեք հազար ոստիկան է մասնակցել Գերմանիայի 130 շենքերի վրա հարձակմանը։
Գերմանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ավստրիայում և Իտալիայում նաև երկու մարդ է ձերբակալվել, ձերբակալվածների հարցաքննությունը շարունակվում է։