G7-ի երկրները կնպաստեն կոռուպցիայի դեմ պայքարի գլոբալ ջանքերին
https://parstoday.ir/hy/news/world-i18877-g7_ի_երկրները_կնպաստեն_կոռուպցիայի_դեմ_պայքարի_գլոբալ_ջանքերին
«Մեծ յոթյակի» երկրները կնպաստեն կոռուպցիայի դեմ պայքարի գլոբալ ջանքերին՝ ասվում է Ճապոնիայում ընթացող G7-ի գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով համատեղ հայտարարության մեջ՝ փոխանցում է RIA Novosti-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2016 08:54 Asia/Tehran
  • G7-ի երկրները կնպաստեն կոռուպցիայի դեմ պայքարի գլոբալ ջանքերին

«Մեծ յոթյակի» երկրները կնպաստեն կոռուպցիայի դեմ պայքարի գլոբալ ջանքերին՝ ասվում է Ճապոնիայում ընթացող G7-ի գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով համատեղ հայտարարության մեջ՝ փոխանցում է RIA Novosti-ն։

«Յոթյակի» հավաքական և առանձին գործողություններն ընդդեմ կոռուպցիայի, ինչպես նշվում է փաստաթղթում, ունեն վճռորոշ նշանակություն տնտեսական աճի, կայուն զարգացման, խաղաղության ու անվտանգության աջակցման համար։

«Մենք լի ենք վճռականությամբ՝ ընդունելու միջոցառումներ՝ ուղղված պետական գնումների թափանցիկության բարձրացմանը, ֆինանսական թափանցիկությանը, ինչպես նաև հակակոռուպցիոն ներուժի մեծացմանը, իրավապահ մարմինների միջև համագործակցության ամրապնդմանը»,- նշվում է հայտարարության մեջ։

«Մեծ յոթյակի» առաջնորդները միջազգային ինստիտուտներին և դոնորներին կոչ են արել ուժեղացնել ֆինանսական և տեխնիկական աջակցությունը միգրացիոն ճգնաժամի կարգավորման համար։

Առաջնորդները խոստովանում են, որ փախստականների հոսքը գլոբալ մարտահրավեր է, որը պահանջում է գլոբալ արձագանք։

operativ.am

27/5/2016