Բիշքեկում մեկնարկել է ԵԱՏՄ առաջնորդների գագաթնաժողովը
https://parstoday.ir/hy/news/world-i188794-Բիշքեկում_մեկնարկել_է_ԵԱՏՄ_առաջնորդների_գագաթնաժողովը
Ղրզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկեց ԵԱՏՄ առաջնորդների գագաթնաժողովը։ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ողջունեց գործընկերներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2022 08:23 Asia/Tehran
  • Բիշքեկում մեկնարկել է ԵԱՏՄ առաջնորդների գագաթնաժողովը

Ղրզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկեց ԵԱՏՄ առաջնորդների գագաթնաժողովը։ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ողջունեց գործընկերներին։

Նա ասաց, որ վերջին երեք տարվա ընթացքում առաջին անգամ են դեմառդեմ ձևաչափով անցկացնում նիստը։ Ժապարովի խոսքով` հետհամաճարակային ճգնաժամի բարդ պայմաններում չափազանց կարևոր է, որ պետությունների ղեկավարներն իրենցից կախված ամեն բան անեն երկրների փոխշահավետ գործընկերության համար։

Նշենք, որ այժմ նեղ կազմով նիստ տեղի կունենա, այնուհետև՝ ընդլայնված։

Նեղ կազմով նիստին մասնակցում են ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները, այդ թվում` Նիկոլ Փաշինյանը։

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի հիման վրա։ Գործում է 2015 թվականի հունվարի 1-ից:

ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։