ԱԱ 2022. Խորվաթիան հաղթեց Բրազիլիայի հավաքականին, Ագենտինան՝ Նիդերլանդներին
11 մետրանոց հարվածներով Խորվաթիային պարտվելուց հետո, Բրազիլիայի հավաքականը դուրս մնաց ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլից:
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, սակայն Նեյմարը 105 + 1 րոպեին խփեց խաղի առաջին գոլը, որին 117-րդ րոպեին գեղեցիկ պատասխանեց Բրունո Պետկովիչը։ 120 րոպեից հետո մրցավարը սահմանեց 11 մետրանոցներ:
Խորվաթիայի հավաքականը, դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչի փայլուն խաղի շնորհիվ, 11 մետրանոցներով խփելով չորս գոլ, 4։2 հաշվով հաղթեց Բրազիլիային և դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։
Իսկ Արգենտինա-Նիդերլանդներ խաղն ավարտվեց 4:3 հաշվով: Խաղի 120 րոպեների ընթացքում արգենտինացիները ցույց տվեցին դիտարժան խաղ և 2-2 ոչ-ոքի արդյունքից հետո, Էմիլիանո Մարտինեսի փայլուն հարվածների շնորհիվ 4-3 հաշվով հաղթելով Նիդերլանդներին, դուրս եկան կիսաեզրափակիչ։
Երեքշաբթի երեկոյան, Արգենտինան կիաաեզրափակչում կհանդիպի Խորվաթիայի հետ։