Բրիտանացի հրշեջները Լոնդոնում բողոքի ցույց են անցկացրել
Բրիտանական տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Լոնդոնում, վերջին օրերին տեղի են ունենում բողոքի ցույցեր ու գործադուլներ՝ ընդդեմ վատ տնտեսական պայմանների, ցածր աշխատավարձերի, էներգակիրների և սպառողական ապրանքների բարձր գների։
Շաբաթ օրը հրշեջները հավաքվել են Լոնդոնում, սպառնալով, որ եթե կառավարությունն անտեսի աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ իրենց պահանջները, իրենք գործադուլ կհայտարարեն:
Ավելի վաղ՝ խորհրդարանի շենքի դիմաց կայացացել էր վերցօրյա գործադուլ հայտարարած փոստի աշխատակիցների բողոքի ցույցը:
Եվրոպակաան շատ երկրների մայրաքաղաքներում այս օրերին ընթանում են բողոքի ցույցեր և հայտարարվում գործադուլներ:
Ուկրաինայի պատերազմը, հակառուսական պատժամիջոները և էներգակիրների ու սպառողական ապրանքների բարձր գները բարդացրել են եվրոպացիների կյանքը: