Մայիս 27, 2016 15:57 Asia/Tehran
  • Հարավաֆրիկյան Հանրապետությունում սպիտակամորթներից հողերի բռնագրավման օրենք Է ընդունվել

Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) խորհրդարանը հավանություն Է տվել այն օրինագծին, որը երկրի կառավարությանը թույլ Է տալիս սպիտակամորթ ագարակատերերի հողի սեփականազրկում իրականացնել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Օրենքը նախատեսում Է սպիտակամորթ սեփականատերերից հողերի հարկադրական գնում՝ դրանք հանձնելով սեւամորթ բնակչությանը:

Այժմ՝ ապարտեիդի վարչակարգի անկումից երկու տասնամյակ անց, ՀԱՀ-ում հողի զգալի մասը նախկինի պես պատկանում Է սպիտակամորթներին:

Աֆրիկյան ազգային կոնգրես (ԱԱԿ) կառավարող կուսակցությունը հայտարարել Է, որ անհրաժեշտ Է վերջ տալ ապարտեիդի ռեժիմի շրջանում հաստատված անարդարությանը, երբ սպիտակամորթ փոքրամասնությանն Էին պատկանում գրեթե բոլոր հողերը:

Պիտակ