Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i188956-Պուտինը_հեռախոսազրույց_է_ունեցել_Էրդողանի_հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2022 15:39 Asia/Tehran
  • Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։

«Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները, գնահատականներ են տրվել տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ հացահատիկային միջանցքին և ահաբեկչության դեմ պայքարին»,- նշված է հայտարարության մեջ:

Զրույցի ընթացքում Էրդողանն ասել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ ավելի քան 13 միլիոն տոննա հացահատիկ է առաքվել կարիքավոր երկրներ։ Նրա խոսքով՝ հացահատիկային միջանցքով այժմ հնարավոր է աշխատել սննդամթերքի և այլ ապրանքների արտահանման ուղղությամբ։

tert.am