Ադրբեջանցիները կրկին փակել են Լաչինի միջանցքը (Տեսանյութ)
https://parstoday.ir/hy/news/world-i189008-Ադրբեջանցիները_կրկին_փակել_են_Լաչինի_միջանցքը_(Տեսանյութ)
Ադրբեջանցիները դարձյալ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, այս մասին հայտնում են ադրբեջանական տելեգրամյան ալիքները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2022 12:21 Asia/Tehran

Ադրբեջանցիները դարձյալ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, այս մասին հայտնում են ադրբեջանական տելեգրամյան ալիքները։

Ըստ տեղեկությունների՝ ադրբեջանցի ակտիվիստները, բլոգերները, լրագրողները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն այս պահին շարունակում են փակ պահել Լաչինի միջանցքը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 3-ին ևս Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Ավելի քան 3 ժամ տևած բանակցություններից հետո միայն նրանք բացել էին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։

 

aysor.am