Սաուդյան Արաբիայում պատկերասրահ է կառուցվում՝ պատմության ամենաթանկ արվեստի գործը ցուցադրելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i189102-Սաուդյան_Արաբիայում_պատկերասրահ_է_կառուցվում_պատմության_ամենաթանկ_արվեստի_գործը_ցուցադրելու_համար
Վերածննդի դարաշրջանի կարկառուն ներկայացուցիչ Լեոնարդո դա Վինչիի «Սալվատորե մունդի» կտավը, որը վաճառվել է ռեկորդային 450 միլիոն դոլարով, այժմ պահվում է Սաուդյան Արաբիայում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 13, 2022 17:21 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայում  պատկերասրահ է կառուցվում՝ պատմության ամենաթանկ արվեստի գործը ցուցադրելու համար

Վերածննդի դարաշրջանի կարկառուն ներկայացուցիչ Լեոնարդո դա Վինչիի «Սալվատորե մունդի» կտավը, որը վաճառվել է ռեկորդային 450 միլիոն դոլարով, այժմ պահվում է Սաուդյան Արաբիայում:

Ինչպես գրում է Luxury Launches-ը, երկրի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը կառուցում է հատուկ պատկերասրահ՝ Դա Վինչիի գլուխգործոցը ցուցադրելու համար:

Բրիտանացի հայտնի արվեստի պատմաբան Մարտին Քեմփը, ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի Չելթենհեմի գրական փառատոնում, բացահայտել է, որ արքայազնն իրեն հրավիրել է Սաուդյան Արաբիա՝ կտավը տեսնելու։

«Այն Սաուդյան Արաբիայում է: Երկիրը կառուցում է պատկերասրահ, որի շինարարությունը, կարծում եմ, պետք է ավարտվի 2024 թվականին», - ասել է Քեմփը՝ ըստ The Art Newspaper-ի:

Լեոնարդո դա Վինչիի «Սալվատորե մունդի»-ն գրեթե կես միլիարդ դոլարով գնվել է 2017 թվականին Christie’s New York-ում՝ դառնալով պատմության ամենաթանկ արվեստի գործը: