Թուրքիայի նախագահն ընդունել է ՌԴ պետդումայի նախագահին
https://parstoday.ir/hy/news/world-i189106-Թուրքիայի_նախագահն_ընդունել_է_ՌԴ_պետդումայի_նախագահին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2022 14:02 Asia/Tehran
  • Թուրքիայի նախագահն ընդունել է ՌԴ պետդումայի նախագահին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ը:

Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահական նստավայրում, որին մասնակցել է նաև Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը:

Հանդիպումը կայացել է մամուլի համար փակ ռեժիմով: