Մամուլի տեսություն 27-05-2016
https://parstoday.ir/hy/news/world-i18916-Մամուլի_տեսություն_27_05_2016
Օբաման հաջող քայլ է գնահատել Իրանի հետ կայացած միջուկային համաձայնությունը :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2016 12:51 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  27-05-2016

Օբաման հաջող քայլ է գնահատել Իրանի հետ կայացած միջուկային համաձայնությունը :

«Ղոդս»

G-7-ի ղեկավարների գագաթնաժողովին առընթեր

Օբաման հաջող քայլ է գնահատել Իրանի հետ կայացած միջուկային համաձայնությունը : Նա այդ հայտարարությունը կատարել է Ճապոնիայում անցկացվող G-7-ի ղեկավարների 42-րդ գագաթնաժողովին առընթեր :

«Ղոդս» կայքի գրությամբ , Օբաման նաև նշել է , որ իր նախագահության շրջանում ունեցել է հաջողություններ , որոնցից մեկն էլ եղել է հիշյալ համաձայնությունը :

Օբամայի համոզմամբ , դա դիվանագիտական դաշտում կառուցողական հաջողություն է եղել և աշխարհի տարբեր երկրներ , այդ թվում Չինաստանի և Ֆրանսիայի , նաև Անվտանգության խորհրդի մշտական մյուս անդամների ղեկավարները համաձայն են , որ միջուկային համաձայնությունը նպաստելու է համաշխարհին տնտեսության և Իրանի առավել միատարրությանը :

Օբամայի խոսքերով , միջուկային մտահոգություններն ամբողջությամբ չեն վերացել , այդ թվում հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի և Հնդկաստանի հետ սահմանամերձ գոտում պակիստանոի միջուկային սարքավորումների տեղակայման հետ կապված մտահոգությունները :

Օբաման հյուսիսային Կորեային համարել է մեկուսացված մի երկիր , որն անտեսում է միջազգային ստանդարդները : Նա Հյուսիսային Կորեայի ղեկավարին որակել է անկախատեսելի անձնավորություն , ասելով .-«Ճապոնիան և հարավային Կորեան ևս մտահոգվում են այդ երկրի քայլերի պատճառով» :




«Ղոդս»

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հակաիրանական նոր արտահայտությունները

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարին խիստ անհանգստացնում է Իրաքում ԻԼԻՊ-ի դեմ Իրանի «Ղոդս» կորպուսի պայքարի հարցը : Նա բացասկան որակում է տվել Իրաքում «Ղոդս» կորպուսի հրամանատարի ներկայությունը :

Նրա խոսքերով , Ռիադը դեմ է Բաղդադում հրամանատար ՝ Ղասեմ Սոլեյմանիի ներկայությանը :

Ալ-Ջոբայրի գնահատմամբ , Կորպուստ Սիրիայում պայքարում է այդ երկրի ժողովրդի դեմ : Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի ասածով , կորպուսը հայտնվել է ահաբեկչության սև ցուցակում : Նրա հավակնությամբ , Իրանը նաև չի հարգում դրացիական նորմերը : «Իրանը չպետք է միջամտի այլ երկրների ներքին գործերին» :

Ադել Ալ-Ջոբայրին պնդել է , որ Բաշշար Ասադը պետք է հեռանա իր պաշտոնից :

Ռուսաստանի հետ իր երկրի համագործակցության մասին , նա նշել է , որ մոտ ապագայում աննախադեպ տեմպերով զարգանալու են երկու երկրի փոխհարաբերությունները : Ալ-Ջոբայրի խոսքերով , իր երկիրը նավթի հարցը չի քաղաքականացնում ՝ այն համարելով տնտեսական գործոն :





galatv.am

Պորոշենկոն Սավչենկոյին «Ուկրաինայի հերոսի» աստղ է շնորհել եւ խոստացել վերադարձնել նաեւ Ղրիմն ու Դոնբասը 



Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ազատ արձակված օդաչու Նադեժդա Սավչենկոյին «Ուկրաինայի հերոսի» ոսկե աստղ է շնորհել, հաղորդում է BBC-ն:

Իր ելույթում Պորոշենկոն հայտարարել է, որ ինչպես հաջողվեց վերադարձնել Սավչենկոյին, Ուկրաինան կվերադարձնի նաև Դոնբասն ու Ղրիմը: 

Սավչենկոն իր պատասխան ելույթում հայտնել է, որ պատրաստ է կրկին մարտադաշտ մեկնել, եւ պետք է գերեվարված ուկրաինացի զինծառայողներին ազատ արձակելու գործով զբաղվի: 

Հիշեցնենք, որ Սավչենկոյին փոխանակել են ռուսաստանցիներ Եվգենի Երոֆեեւի եւ Ալեքսանդր Ալեքսանդրովի հետ, ովքեր որպես ՌԴ հետախուզական ծառայության մարտիկներ, 14 տարվա ազատազրկման էին դատապարտվել Ուկրաինայում: 

Սավչենկոյի ազատ արձակման փաստն արդեն ողջունել են Եվրամիությունը, տարբեր քաղաքական գործիչներ եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան




galatv.am

«Էրդողանի քաղաքականությունն անհամապատասխան է եվրոպական հիմնարար արժեքներին». Շուլց


«Գերմանիայի կառավարությունը Թուրքիայի հետ ոչ վիզային ռեժիմի անցմանը սպասում է 2017թ.-ից ոչ շուտ»,-տեղեկացնում է Bild հանդեսը:

«Պատճառներից մեկը Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ բանակցությունների հետընթացն է՝ կապված այդ ռեժիմի պայմանների հստակեցման հետ: ԵՄ-ը Թուրքիայից պահանջում է փոխել հակաահաբեկչական օրենքները, ինչին ընդդիմանում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Եվրոպական կողմը պահանջում է պարզաբանել ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքի այն կետը, որը վերաբերում է նաեւ լրագրողներին եւ քննադատներին մեղադրանք առաջադրելուն»: 

Եվրախորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Թուրքիան կտրուկ հեռանում է եվրոպական արժեքներից, իսկ Էրդողանի քաղաքականությունն անհամապատասխան է այդ հիմնարար արժեքներին: «Եվ դա ԵՄ մուտք գործելու համար Թուրքիայի հետ բանակցությունները ոչ միայն դնում է հարցականի տակ, այլեւ դարձնում է անհնար»,-հայտարարել է Մարտին Շուլցը: 

Իր հերթին պաշտոնական Անկարան սպառնացել է ԵՄ-ին կասեցնել բոլոր համաձայնագրերը, եթե Բրյուսելը շարունակի «երկակի չափանիշների» քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Յիգիթ Բուլութը: 

Աղբյուր՝ Bild

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան




hayeli.am

Ճապոնիայի վարչապետը ` նոր տնտեսական ճգնաժամի վտանգի մասին

RIA Novosti-ն հայտնում է,որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն G7-ի գագաթաժողովի արդյունքով հայտարարել է նոր տնտեսական ճգնաժամի վտանգի մասին:

«Մենք նկատում ենք նոր ճգնաժամի հնարավոր ռիսկեր: Ամպեր են կուտակվում զարգացող տնտեսությունների գլխին:Վտանգ են ներկայացնում հատկապես մակրոտնտեսական ցուցանիշներն ու չինական տնտեսության առանձին ոլորտներում առաջացած խնդիրները»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ «Մեծ յոթնյակի» գագաթաժողովը երեկ մեկնարկել է Ճապոնիայում: Գագաթաժողովին, որը նախագահում է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, մասնակցում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին և Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն:

Ճապոնիա են մեկնել նաև Եվրոպական խորհրդի ղեկավարներ Դոնալդ Տուսկն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: