Փարիզում, ոստիկանների հետ բախման ժամանակ, ձերբակալվել է ավելի քան հարյուր ֆրանսիացի
Ֆուտբոլի 2022 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Մարոկկոյի ընտրանու նկատմամբ Ֆրանսիայի հավաքականի հաղթանակից հետո, Փարիզում ձերբակալվել են ավելի քան 100 ֆրասնիացներ: Այս մասին տեղեկացրել է ոստիկանությունը:
Փարիզի որոշ շրջաններում Ֆրանսիայի հավաքականի հաղթանակը տոնող քաղաքացիները բախվել են ոստիկանների հետ, ինչի հետևանքով 115 հոգի ձերբակալվել է:
Ֆրանսիայի ՆԳՆ-ը անցած շաբաթ հայտարարել էր, որ երկրի ազգային հավաքականի խաղից հետո բնակչության կուտակումների և բախումների մտահոգության պատճառով, մոբիլիզացրել է ոստիկանության 10 հազար ուժերի: Բացի այդ, երկրում խստացվել են անվտանգության միջոցառումները:
Հաղորդումների համաձայն՝ մարդկանց մի խումբ փորձել է հարձակվել Մարոկկոյի հավաքականի երկրպագուների վրա:
Ոստիկանությունը հայտարարել է.«Այս անձինք աջ ծայրահեղականներ են: Նրանք փորձել են հարձակվել մարոկկոցի անցորդների վրա և կարգախոսներ վանկարկել նրանց դեմ»:
Մոնպելյեում, որտեղ տոնում էին հավաքականի հաղթանակը, նույնպես իրավիճակը լարված է եղել: Մրցավարը դեռ չէր հնչեցրել խաղի ավարտը, երբ քաղաքի կենտրոնում՝ Քոմեդի հրապարակում ծեծկռտուք է սկսվել:
Ֆրանսիայի ոստիկանական ուժերը համալրվել են անկարգությունների դեմ պայքարի տեխնիկայով:
ԱԱ 2022 եզրափակիչ հանդիպումը կկայանա հաջորդ կիրակի՝ Ֆրանսիայի և Արգենտինայի միջև:
Ըստ տեղեկությունների՝ ֆրանսիական քաղաքներում ֆուտբոլասերների միջև ռասիզմի ֆոնի վրա տեղի ունեցած բախման ընթացքում վրաերթի ենթարկված մարոկկոցի անչափահաս երկրպագուն մահացել է:
Կադրերում երևում է, որ երբ Մարոկկոյի հավաքականի երկրպագուները փորձում են մեքենաներից մեկի միջից դուրս բերել Ֆրանսիայի դրոշը, վարորդը պտույտ է գործում և վրաերթի ենթարկում 14-ամյա տղային: