Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ավարտվեց Արգենտինայի հաղթանակով
https://parstoday.ir/hy/news/world-i189496-Ֆուտբոլի_աշխարհի_առաջնությունն_ավարտվեց_Արգենտինայի_հաղթանակով
Դեկտեմբերի 18-ին Դոհայի «Լյուսիլ» մարզադաշտում կայացավ Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը: Արգենտինայի ու Ֆրանսիայի հավաքականները խաղի հիմնական ժամանակն ավարտեցին 3:3 ոչ ոքիով: Տուգանային 4 գոլերով Արգենտինան ի վերջո հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն: Ֆրանսիացիները խփեցին տուգանային երկու գոլ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2022 04:04 Asia/Tehran

Դեկտեմբերի 18-ին Դոհայի «Լյուսիլ» մարզադաշտում կայացավ Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը: Արգենտինայի ու Ֆրանսիայի հավաքականները խաղի հիմնական ժամանակն ավարտեցին 3:3 ոչ ոքիով: Տուգանային 4 գոլերով Արգենտինան ի վերջո հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն: Ֆրանսիացիները խփեցին տուգանային երկու գոլ:

Արգենտինայի հաղթանալկից հետո Բուենոս Այրեսի բնակիչները դուրս են եկել փողոցներ՝ տոնելու ազգային հավաքականի հաղթանակը: Իսկ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, ֆուտբոլասերները բողոքի ցույցեր են անցկացրել: 
Փարիզում ցուցարարները շարժվել են դեպի Ելսիեյան պալատ, որտեղ բախվել են մեծ թվով  հատուկջոկատայինների հետ: 
Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար և ձերբակալել նրանցից մի քանիսին: 
Լիոն և Գրենոբլ քաղաքներում ոստիկանությունը հարձակվել է խռովարար ցուցարարների վրա, ովքեր փորձել են  վնաս պատճառել հասարակական վայրերին ու առևտրային կենտրոններին: Կան մեծ թվով ձերբակալվածներ: